Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Արթուր Բախտամյանն է. «Մասնագիտությունը՝ լրագրող» («The Passenger»)

Այսօր «Կադրերի բաժին N 168»-ում հեռուստահաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ Արթուր Բախտամյանն է, ով մեր ընթերցողներին առաջարկում է դիտել եվրոպական կլասիկ արտ-հաուսի ներկայացուցիչ Միքելանջելո Անտոնիոնիի (Michelangelo Antonioni) ֆիլմերից այն մեկը, որը, իր խոստովանությամբ՝ մեծ ազդեցություն է թողել սեփական մասնագիտական կողմնորոշման հարցում.

«1975թ. Միքելանջելո Անտոնիոնին նկարեց մի ֆիլմ, որը տարօրինակ է թվում, բայց շատ չուշացած՝ 1982 թ. հայտնվեց Երևանում (որովհետև այն տարիներն նման ֆիլմերը կամ շատ ուշ էին հայտնվում Երևանում, կամ առհասարակ չէին ցուցադրվում այստեղ): Խոսքս «Մասնագիտությունը՝ լրագրող» («The Passenger») ֆիլմի մասին է:

 

baxt01

Կարդացեք նաև

 

Երևի երկրորդ կուրսի ուսանող էի, երբ սա առաջին անգամ նայեցի: Հետո միայն հասկացա, որ այս ֆիլմը ենթագիտակցորեն իմ մասնագիտական կողմնորոշման մեջ շատ լուրջ դեր խաղաց, որովհետև երբևէ դրանից առաջ չէի նայել մի ֆիլմ, որ կպատմեր հեռուստալրագրողի մասնագիտության մասին, այն էլ այդ տարիներին դեռ մեզ քիչ հայտնի Ջեք Նիքըլսոնի դերակատարմամբ:

baxt02

Այս ֆիլմում մի հմայիչ երևույթ կար, որ միանգամից աչքիս զարնեց՝ դա Մարի Շնայդերն էր՝ իր աղջկական տեսակով, որ, հաստատ պիտի ասեմ, մեր սովետական, կոմսոմոլ իրականության համար բոլորովին նոր բացահայտում էր՝ ինչպես կարելի է տանիքում, ասենք, մեկին տեսնել, երկու բառ փոխանակել, հաջորդ վայրկյանին հայտնաբերել, որ նա քո կողքին նստած է, ի վերջո, մենք սովոր էին հստակ սյուժետային ֆիլմերի՝ գնաց-եկավ, սիրում է-չի սիրում, և մեծ իմաստով՝ սրանից ոչ ավելին:

baxt03

 

Ֆիլմում նկարագրված փախուստը՝ մեկ ուրիշ մարդ դառնալու, անապատներում, ամենատարբեր էքստրեմալ իրավիճակներում, անգլիական հեռուստատեսությունը, որի մասին միայն լսել էինք, որ աշխարհում լավագույններից լավագույնն է, ու առհասարակ այն պրոդուկտը, որ ֆիլմի հերոսը ստեղծում էր, մենք այստեղ այդ մասին գաղափար անգամ չունեինք: Հիմա այդ ամենն ամբողջացել է մի ֆիլմում, ու դու դա նայում ես: Մինչ այսօր էլ ինձ հիացնում են այդ ֆիլմի դրվագները՝ մի կամերայով արված մեծ պանորամաները, երբ քո աչքի առջև մի ամբողջ քաղաք է կորում ինչ-որ տեղ, քաղաք, որ կոնկրետ տեղ ու անուն էլ չունի, ի վերջո, ֆիլմի դանդաղ ռիթմը, որը, այնուամենայնիվ, այն չի վերածում դեդեկտիվի…»:

baxt04

Միքելանջելո Անտոնիոնին իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ է, որին հաճախ անվանում են «օտարման և ոչ կոմունիկաբիլության պոետ»: Էքզիստենցիալ փիլիսոփայության տեսանկյունից՝ նրա ուշադրության կենտրոնում ժամանակակից հասարակության խնդիրներն են՝ հոգևոր մահը, էմոցիոնալ հոգնածությունը, մարդկանց միայնակությունը:

baxt05

«Մասնագիտությունը՝ լրագրող» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն Անտոնիոնիի անգլալեզու տրիոլոգիայի վերջին պատումն է՝ նկարահանված Metro-Goldwyn-Mayer-ի հովանու ներքո՝ հայտնի պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ կնքած պայմանագրի համաձայն: Գլխավոր դերերում նկարահանվել են Ջեք Նիքըլսոնը, Մարի Շնայդերը, Յան Հենդրին: Ֆիլմի տևողությունը՝ 126 ր.:

baxt06
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Գլխավոր լուսանկարը՝ Bravo.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս