Բաժիններ՝

Փարիզի նշանավոր հասարակաց տները, որ այսօր վերածվել են շքեղ հյուրանոցների

Այսօր, կանգ առնելով փարիզյան որևէ հյուրանոցում, չի կարելի 100 տոկոսով վստահ լինել, որ դեռևս անցած դարասկզբին այդտեղ հասարակաց տուն չի գործել:
«Հյուրանոցների ադմինիստրացիաները, որպես օրենք, այդ հանգամանքից չեն նեղսրտում, հակառակը՝ ձգտում են պահպանել նման հաստատությունների ու դարաշրջանի ոգին»,- հայտնում է kulturologia.ru-ն:

Ներկայացնենք Փարիզի ամենահայտնի հասարակաց տները, որոնք այսօր վերածվել են հյուրանոցների:

Լուվրից ոչ հեռու՝ Ռու Շաբանե 12 հասցեում (12 rue Chabanais), գտնվում է ոչնչով աչքի չընկնող մի շինություն, որը եղել է, այսպես կոչված, «Հիանալի դարաշրջանի» (19-րդ դարի վերջին տասնամյակից մինչև 1914 թվականը) ամենահայտնի վատահամբավ տներից մեկը:
Այսօր այդ հասցեում սովորական բնակելի տուն է, որի հարևանությամբ գտնվող արտ-թանգարանում կարելի է տեսնել, թե ինչ է եղել 100 տարի առաջ հասարակաց տան ներսում:

Au Bonheur du Jour արտ-թանգարանը ղեկավարում է կաբարեի նախկին պարուհի Նիկոլ Կանեն:

50-ամյա կնոջ ինտիմ թանգարանը նվիրված է «Լե Շաբանեին» (Le Chabanais) ՝ Փարիզի ամենաշքեղ հասարակաց տներից մեկին, որտեղ իր անձնական համարն ուներ անգամ Ուելսի արքայազնը՝ Անգլիայի ապագա թագավոր Էդուարդ 7-րդը՝ Վիկտորյա թագուհու որդին:

paris-brothels-01

Էդուարդ 7-րդը «Լե Շաբանեի» հավատարիմ այցելուներից էր, որտեղ նրան գիտեին Բերտի անունով: Նրա ամենասիրած զբաղմունքը հսկայական վաննայում մարմնավաճառների հետ շամպայնի լոգանք ընդունելն էր: Նա ուներ անգամ հատուկ իր համար պատրաստված բազկաթոռը, որն անվանում էր «սիրո նստարան»:
Ի դեպ, նշանավոր հասարակաց տան փակումից հետո վաննան ձեռք բերեց Սալվադոր Դալին՝ 112 000 ֆրանկով:

paris-brothels-02

«Լե Շաբանեի» ինտերիերը շքեղությամբ կարող էր մրցել պալատների հետ, այստեղ իրականացվում էին մարմնական ամենահամարձակ ցանկությունները: Հենց այդ պատճառով էլ այն իր տեսակի մեջ տեսարժան վայր էր համարվում:

paris-brothels-03
Նիկոլ Կանեն կարողացել է վերստեղծել այն մթնոլորտը, որ տիրել է հասարակաց տանը դրա ծաղկման տարիներին: «Լե Շաբանեի» ինտերիերի ձևավորմամբ զբաղվել են անգամ ֆրանսիացի ամենահայտնի նկարիչները: Օրինակ՝ Անրի դե Թուլուզ-Լոտրեկը, ով հյուրանոցի հաճախորդներից էր, այդ հաստատության համար 16 նկար է նկարել:

parij
Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1924 թվականին, Ռյու-դե-Պրովանսում բացվեց «Մեկ-Երկու-Երկու» հասարակաց տունը, որը դարձավ «Լե Շաբանեի» մրցակիցը: Այն այդքան էլ էլիտար չէր համարվում: Հինգշաբթի օրերին այդտեղ անգամ հատուկ անվճար գիշերներ էին կազմակերպվում զինվորների համար: Հասարակաց տան 22 համարներից յուրաքանչյուրը ձևավորված էր անհատական ոճով:

paris-brothels-05

«Մեկ-Երկու-Երկու» հասարակաց տանն էր գտնվում ոչ պակաս հայտնի Le Boeuf à la Ficelle ռեստորանը, որտեղ հաճախ ճաշում էին Քերի Գրանտն ու Էդիթ Պիաֆը: Մատուցողուհիները կրում էին միայն գոգնոցներ ու բարձրակրունկներ:

paris-brothels-07
Au Bonheur du Jour-ում անգամ ցուցադրություն կա՝ նվիրված 1860-1960-ականներին տղամարդկանց մարմնավաճառությանը: Նշվում է, որ գրող Մարսել Պրուստը եղել է հասարակաց տների մշտական հաճախորդ, անգամ ֆինանսավորել է միասեռականների համար Փարիզում երկու մասնագիտացված հասարակաց տների շինարարությունը:

paris-brothels-10
Այդպիսի հաստատություններից մեկում՝ Le Marini-ում, նրան թույլատրվել էր նայել «հասարակության ընտրյալներին» ոչ մեծ պատուհանից: Այդ տեսարաններն ավելի ուշ հայտնվում էին նրա ստեղծագործություններում:

paris-brothels-11

paris-brothels-14

«Ռոտարի» հյուրանոցն այսօր գովազդվում է՝ որպես «ոչ մեծ ու հանգիստ հյուրանոց, որը գտնվում է «Մուլեն Ռուժից» մի քանի րոպեի հեռավորության վրա», սակայն 20-րդ դարասկզբին այն նույնպես հասարակաց տուն էր: Հաստատությունը հյուրանոց դարձավ միայն 1940-ից հետո, երբ հանրատներն օրենքից դուրս հայտարարվեցին:
«Ամուր» հյուրանոցի ադմինիստրացիան այսօր չի էլ թաքցնում, որ եղել են ժամանակներ, երբ այստեղ սերը ժամերով է վաճառվել: Ներկայում հյուրանոցի համարները զարդարված են էրոտիկ թեմատիկայով արվեստի իրերով ու հին ամսագրերի լուսանկարներով:

paris-brothels-15

Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս