Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Իրանը մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների պնդումն այն մասին, որ երկրի տարածքից հրթիռներ են արձակվել դեպի ԱՄԷ։ Ըստ Թեհրանի՝ այդ մեղադրանքը հակասում է բարիդրացիական քաղաքականությանը և տարածաշրջանային վստահության կառուցման ջանքերին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ  հրապարակման՝ արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ափսոսանք է հայտնել մեղադրանքի կապակցությամբ և կոչ արել տարածաշրջանային բոլոր կողմերին խուսափել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անհիմն մեղադրանքներից։

Նա հիշատակել է «Ամերիկայի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ շարունակական չարագործությունների հետևանքով առաջացած առկա բարդությունները»։

Բաղային նշել է, որ նման մեղադրանքները վնասում են տարածաշրջանում անապահովության սրացումը կանխելուն ուղղված և տարածաշրջանային պետությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։

Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել էր անորոշ ժամկետով Իրանի հետ առևտուրը դադարեցնելու մասին։ Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել՝ ուղղված ծովային երթևեկության դեմ. դրանցից մեկն ընկել է ԱՄԷ տարածքային ջրերում, իսկ մյուսն՝ այդ տարածքից դուրս՝ ծովում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31