Բաժիններ՝

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ դպրոց, դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հայհոյում է, և չնայած նրան դուրս հրավիրելուն՝ չի հեռանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ժամը 12։10-ի սահմաններում, Հրաչյա Ներսիսյան փողոցի 3 հասցեում գտնվող «Հերացու» անվան ավագ դպրոց է մտել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 48-ամյա Արմեն Հ․-ն։ Տվյալ պահին դպրոցում ներկա են գտնվել երկու ուսուցիչ, զինղեկը և վերանորոգման աշխատանքներ իրականացնող 3 անձ։ Արմեն Հ․-ն, ըստ տեղեկությունների, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31