Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Գոդֆրի Ռեջիոն է. «Արագավազորդը » (բացառիկ)

«Կադրերի բաժին N 168»-ն այսօր շարունակում է ներկայացնել էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի (Godfrey Reggio) առաջարկած երեք ֆիլմերից երկրորդը:

Ռեժիսորը 168.am-ի խնդրանքին՝ ընթերցողներին առաջարկելու իր նախընտրած ֆիլմը, ներկայացրեց միանգամից երեքը, մեկնաբանելով իր տրիոլոգ առաջարկն այսպես. «Գործն այս պարագայում բարեհաջող ընթացք կունենա երեք դեպքում… Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երեք իրարից միանգամայն տարբեր ֆիլմեր, որոնք կինեմատոգրաֆիայի արվեստի ձայնով դիտողին են հասցնում իրենց ամբողջ շուքն ու վեհությունը: Տարբեր մթնոլորտներ, պատմություններ, խաղացողներ՝ միանման արվեստի էության մեջ, որտեղ բովանդակությունը միավորում է գեղագիտական ձևը: Սրանք ջրագծի նիշերն են, տաղանդի տեսիլքներ, որոնք գալիս են` ձեր հոգու հետ խաղալու: Դրանք կարող են ասել ավելին, քան հնարավոր է…» («Things go better in threes. I invite for your consideration three films while vastly different, share in their brilliance, a voice of cinematic art: different atmospheres, stories, players; similar in the substance of art where the content becomes their aesthetic form.These are watermark events, monsters of grace that come to play with your soul. They have more to say than can be spoken…». Godfrey Reggio)

Այսպիսով Գոդֆրի Ռեջիոն հուշում է միանգամից երեք ֆիլմ, որոնցից երկրորդն իր նախընտրությամբ ռեժիսոր Զաքարիաս Կունուկի «Արագավազորդը» («Atanarjuat» Zacharias Kunuk) գեղարվեստական ֆիլմն է՝ նկարահանված 2001 թ. Կանադայում:

regio06

Կարդացեք նաև

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Նաթար Ունգալաակը, Սիլվիա Իվալուն, Փիթեր – Հենրի Արնատսիակը: Սցենարի հեղինակ՝ Պոլ Ապակ Անգիլիրկ, տևողությունը` 172 րոպե:

regio01

«Արագավազորդը» կանադաբնակ էսկիմոսների միֆական պատմության էկրանավորումն է: Ֆոքսի ծովախորշում ծվարած փոքրիկ կղզիներից մեկում բնակություն են հաստատել կանադաբնակ էսկիմոսների մի քանի ընտանիքներ: Նրանք ապրում են համեստ առօրեական կյանքով:

regio02

Երիտասարդ գեղադեմ Աթուաթը վաղ պատանեկության տարիներից նշանադրված է համայնքի առաջնորդ Սաուրի ավագ որդու՝ Օկիի հետ, թեև օրիորդի սիրտը վաղուց գերված է հմուտ որսորդ Ատանարյուատի սիրով: Վտանգավոր և էգոիստ Օկին, իմանալով այս մասին, անում է ամեն հնարավորը՝ վնասելու և ճանապարհից հեռացնելու մրցակցին՝ Ատանարյուատին՝ ներքաշելով վրեժի այս ծրագրի մեջ անգամ եղբորը:

regio05 regio03 regio04

«Արագավազորդը» ներկայացվել է աշխարհի ամենահեղինակավոր մի շարք կինոփառատոներում, ստացել բազմաթիվ մրցանակներ: Դրանցից առավել հիշարժանը, թերևս, 2001 թ. Կաննի կինոփառատոնի մասնակցությունն է, որտեղ ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն լիամետրաժ դեբյուտ» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս