Բաժիններ՝

10 լավագույն ֆիլմերը, որոնք անպայման պետք է դիտել

The New York Times թերթը կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ամենահայտնի վարկանիշներից մեկը: Լավագույն ֆիլմերի տասնյակը կազմելու համար հարցումներ են կատարվել հարյուրավոր հայտնի պարբերականներից (Sight and Sound, Village Voice, John Kobal Book, Century of the Film, Senses of Cinema, National Society of Film Critics, Movieline, Time, Arts and Faiths, El Mundo, Film Review):

Ձեզ ենք ներկայացնում բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերը, որոնք ընտրվել են 1000 լավագույն ֆիլմերի միջից:

1. «Քաղաքացի Քեյն» («Citizen Kane»):

Ռեժիսոր – Օրսոն Ուելս:

Ժանրը – դրամա:

Թիվը – 1941:

Երկիրը – ԱՄՆ:

«Քաղաքացի Քեյն»-ը ռեժիսոր Օրսոն Ուելսի լիամետրաժ ֆիլմի դեբյուտն էր, ով խաղացել է այդտեղ գլխավոր դերը: Ֆիլմը կենսագրական է և Քեյնի կերպարի նախատիպը ժուռնալիստիկայի ամենահայնտի մարդն էր` Ուիլիամ Հերստը: 40-ականներին ֆիլմը սենսացիա առաջացրեց և 1941թ. արժանացավ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության մրցանակին: Ֆիլմն արժանացել է նաև «Օսկարի»` «Լավագույն սցենար» անվանակարգում: qaxaqaci qeyn_640x426

2. «Խաղի կանոններ» («Regle du jeu»):

Ռեժիսոր – Ժան Ռենուար:

Ժանրը – դրամա:

Թիվը – 1939:

Երկիրը – Ֆրանսիա:

«Խաղի կանոններ» ֆիլմը կինեմատոգրաֆիայի երկակիության օրինակներից մեկն է, երբ նկարը միաժամանակ համարում են և՛ շատ հեռու լավագույնը լինելուց, և՛ անվանում են շեդևր: Ֆիլմը պրեմիերայից հետո ձախողվում է, իսկ շուտով նաև արգելվում է Ֆրանսիայի կառավարության կողմից` «բարոյալքող բնույթ» ունենալու պատճառով: 1956թ. ֆիլմը նորից բարձրանում է մեծ էկրան և ստանում է այն հաջողությունը, որին արժանի էր: xaxi kanonner_640x483

3. «Գլխապտույտ» («Vertigo»):

Ռեժիսոր – Ալֆրեդ Հիչկոկ:

Ժանրը – թրիլլեր:

Թիվը – 1958:

Երկիրը – ԱՄՆ:

«Գլխապտույտ» ֆիլմի կարգախոսն է. «Կարելի՞ է արդյոք վերադառնալ մեռյալների աշխարհից»:

Միստիկայի վարպետի լավագույն ավանդույթներով և պարանորմալ սարսափ առաջացնող ֆիլմը թրիլլեր է` դեդեկտիվի էլեմենտներով: Դիտեք «Գլխապտույտը» և կհասկանաք, որ Շերոն Սթոունի չարաբաստիկ գեղեցկուհու կերպարը «Հիմնական բնազդ» ֆիլմում ընդօրինակվել է Քիմ Նովակից: Կենդանության օրոք չընդունված ռեժիսորի մահվանից հետո ֆիլմը ճանաչվեց բոլոր ժամանկների լավագույններից մեկը: glxaptuyt_640x427

4. «2001. Տիեզերական ոդիսական» («2001: A Space Odyssey»):

Ռեժիսոր – Սթենլի Կուբրիկ:

Ժանրը – ֆանտաստիկա, արկածային:

Թիվը – 1968:

Երկիրը – ԱՄՆ, Մեծ Բրիտանիա:

Հայտնի ամերիկացի ռեժիսոր և նորարար կինեմատոգրաֆիստ Սթենլի Կուբրիկը ստեղծեց մի լեգենդ, որը անմահացրեց նրան: Գիտա-ֆանտաստիկ ֆիլմի հիմքում ընկած են անգլիացի ֆանտաստ գրող Արթուր Կլարկի պատմածքները, ով Կուբրիկի հետ միասին մշակել է ֆիլմի սցենարը: «Տիեզերական ոդիսականը» դարձել է 20-րդ դարի ամենագեղատեսիլ ֆիլմերից մեկը: Ֆիլմը 1969թ. արժանացել է «Օսկարի», իսկ Բրիտանական ակադեմիայի կողմից ճանաչվել է հաղթող` «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն նկարչի աշխատանք» և «Լավագույն սաունդթրեկ» անվանակարգերում: kasmicheskaya odiseya_640x360

5. «8½» («Otto e mezza»):

Ռեժիսոր – Ֆեդերիկո Ֆելլինի:

Ժանրը – դրամա:

Թիվը – 1963:

Երկիրը – Իտալիա, Ֆրանսիա:

1963թ. Ֆեդերիկո Ֆելլինին նկարահանեց իր «8½»-ը, ինչպես շատերը համարում են, մաեստրոյի ամենաանկեղծ ֆիլմը: Եվ 50 տարի անց այն դեռևս ակտուալ է: «8½»-ում հավաքված է ոսկե կազմ. ռեժիսոր` Ֆեդերիկո Ֆելլինի, գլխավոր դերում` Մարչելո Մաստրոյանի, երաժշտական ձևավորում` Նինո Ռոտա: Ֆիլմը ստացել է բազմաթիվ մրցանակներ` 2 «Օսկար», Մոսկովյան երրորդ միջազգային փառատոնի Մեծ մրցանակ, Կոպենհագենի փառատոնում Դանիական քննադատների մրցանակ, Տոկիոյի Kinema Jumpo Awards փառատոնի մի քանի մրցանակներ և այլն: 8 u kes1_640x474

6. «7 սամուրայ» («Shichinin no samurai»):

Ռեժիսոր – Ակիրա Կուրոսավա

Ժանրը – դրամա, արկածային:

Թիվը – 1954:

Երկիրը – Ճապոնիա:

2010թ. Empire ամսագիրը կազմել է «Համաշխարհային կինեմատոգրաֆի 100 լավագույն ֆիլմերը» վարկանիշը: Ցուցակի առաջին հորիզոնականում էր «7 սամուրայ» ֆիլմը: Այս ֆիլմի համար Ակիրա Կուրոսավան 1954թ. Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Արծաթե առյուծի, ինչպես նաև Բրիտանական ակադեմիայի 3 մրցանակի, երկու «Օսկարի» և այլ մրցանակների: 7 samuray_640x480

7. «Կնքահայրը» («Godfather»):

Ռեժիսոր – Ֆրենսիս Ֆորդ Կոպպալա:

Ժանրը – դրամա:

Թիվը – 1972:

Երկիրը – ԱՄՆ:

Պատկերացնել գանգստերական ֆիլմերը առանց Ֆորդ Կոպպալայի կինոէպոպեայի, հնարավոր չէ: Առաջարկ, որից չի կարելի հրաժարվել: Դերասան, որով չի կարելի չհիանալ: Ֆիլմ, որը չի կարելի չդիտել: «Կնքահայրն» արժանացել է 3 «Օսկարի» ` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար» և «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգերում: Ֆիլմն արժանացել է նաև ևս մի քանի տասնյակ մրցանակների: Ֆիլմի բյուջեն կամզել է ընդամենը 6 մլն դոլար, բայց պրեմիերայից հետո այն շահույթ է բերել 268.5 մլն դոլարի չափով: knqahayry_640x426

8. «Որոնողները» («Searchers»):

Ռեժիսոր – Ջոն Ֆորդ:

Ժանրը – վեսթերն:

Թիվը – 1956:

Երկիրը – ԱՄՆ:

Այս ֆիլմով Ջոն Ֆորդը փառաբանեց ամերիկյան արվեստի ամենասիրելի ժանրը` վեսթերնը: Այս ֆիլմը մեծ ազդեցություն է թողել Մարտին Սկորսեզեի վրա, ով 20 տարի անց ֆիլմի հիմքով նկարեց իր «Տաքսիստը»: Չնայած որ այս ֆիլմը ոչ մի հեղինակավոր մրցանակի չի արժանացել, այնուամենայնիվ մտնում է ամենաազդեցիկ ֆիլմերի տասնյակի մեջ: iskateli1_640x360

9. «Տոկիոյի վիպակը» («Tokyo monogatari»):

Ռեժիսորը – Յասուձիրո Օձու:

Ժանրը – դրամա:

Թիվը – 1953:

Երկիրը – Ճապոնիա:

1953թ. Յասուձիրո Օձուն նկարահանում է շատ տխուր կինովիպակ ավագ և երիտասարդ սերունդների բարդ ընտանեկան հարաբերությունների մասին: Այս ֆիլմը գերել է միլիոնավոր հանդիսականներին: Շատ կինոքննադատներ «Տոկիոյի վիպակը» համարում են ամենաանկեղծն ու ամենանշանակալիցը: tokyo story_640x447

10. «Անձրևի տակ երգողները» («Singin’ in the Rain»):

Ռեժիսորը – Սթենլի Դոնեն և Ջին Քելլի:

Ժանրը – մյուզիքլ, մելոդրամա:

Թիվը – 1952:

Երկիրը – ԱՄՆ:

Ֆիլմը ստեղծվել է որպես անհրաժեշտություն` հավաքելու մեկ տեղում Metro Goldwyn Mayer-ի երաժշտական լավագույն ստեղծագործությունները: Ֆիլմի ստեղծողները նույնիսկ չէին սպասում այդպիսի հաջողության: «Անձրևի տակ երգողներն» արժանացել է մի շարք հեղիանակավոր մրցանակների: «Singin’ in the Rain» նույնանուն երգը համաշխարհային «100 լավագույն երգեր» վարկանիշային ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Անձրևի տակ պարը` Ջին Քելլիի կատարմամբ դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի աենահայտնի տեսարաններից մեկը: singin-in-the-rain-1_640x360

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս