Բաժիններ՝

Անրի դե Թուլուզ-Լոտրեկի անբարոյական մուսաները

Մեծագույն պոստիմպրեսիոնիստ Անրի դե Թուլուզ-Լոտրեկի (Henri de Toulouse-Lautrec) նկարները մեզ պատկերացում են տալիս 19-րդ դարի վերջի մասին ու շատ բան պատմում նկարչի մասին:

Իր ժամանակի մեծ մասը նկարիչն անցկացրել է Մոնմարտրում՝ կաբարեներում ու հասարակաց տներում: Թուլուզ-Լոտրեկի կտավներն ինքնակենսագրական են, դրանցում պատկերված են մարդիկ, որոնք շրջապատել են նրան առօրյա կյանքում՝ կաբարեի պարուհիներ ու երգչուհիներ, հարբեցողներ ու մարմնավաճառուհիներ, արիստոկրատներ ու լվացարարներ:

Թուլուզ-Լոտրեկը բնորդուհու հետ՝ Մոնմարտրի նրա ստուդիայում: Լուսանկարիչ՝ Մորիս Ժյուբեր

Mirelle Lautrec 's work before In the Salon de la Rue des Moulins

Կարդացեք նաև

Անրի դե Թուլուզ-Լոտրեկը ծնվել է հարուստ ու նշանավոր ընտանիքում: Նրա հայրը սերում էր հին արիստոկրատ ընտանիքից, որն ապրել է Թուլուզի մերձակայքում 12-րդ դարից:

Տղան մեծանում էր նվազ ու հիվանդոտ, ինչը հետևանք էր իր ծնողների   կապի: Դեռահասության տարիներին նա կոտրել էր ոտքերը, ինչի հետևանքով նա այլևս չսկսեց հասակ առնել (150 սմ-ից հետո) ու ընդմիշտ մնաց հաշմանդամ:

Այդուհանդերձ, դա նրան չխանգարեց ամբողջ կյանքում մնալ գեղեցիկ սեռի կրքոտ երկրպագու, ինչի հետևանքով նրան անվանում էին Սապատավոր Դոն Ժուան:

Lautrec-2

Դե Մուլեն փողոցի սրահում, 1854թ.

Lautrec-3

Թուլուզ-Լոտրեկի մուսաները

The girls at the brothel in the Rue des Moulins

 Մոնմարտրի հասարակաց տան աշխատակիցները

Նույն կրքոտությամբ նա տարվել էր գեղանկարչությամբ: Հիվանդ ու անկողնուն գամված նկարիչն ասում էր. «Նկարում ու գրում եմ այնքան շատ, որքան կարողանում եմ, քանի դեռ ձեռքս չի թուլանում հոգնածությունից»:

Չնայած ծնողների ընդդիմությանը, նա տեղափոխվեց ապրելու Փարիզի աղքատ թաղամասերից մեկը՝ Մոնմարտր, որը հայտնի էր՝ որպես կաբարեների, հասարակաց տների ու նկարիչների արհեստանոցների կենտրոն:

?????????????????????????????????????????????????????????

Ծնկի իջած շիկահեր կինը, 1897թ.

?????????????????????????????????????????????????????????

Մեջքի վրա պառկած կինը. Հոգնածություն, 1896թ.

?????????????????????????????????????????????????????????

Մերկ պառկած կինը, 1897թ.

Երբեմն նկարիչը մի քանի շաբաթ էր անցկացնում հասարակաց տներում: Նրա ընկերը՝ Մորիս Ժուայանը, գրել է. «Որոշ հասարակաց տներ դարձել էին նրա հիմնական բնակարանը: Լոտրեկը նկարում էր անդադար՝ արձանագրելով այդ հաստատությունների բնակիչների կյանքի ամեն մի դեպքը: Միայն այդտեղ էր նա մոռանում սեփական ցավերի ու հիվանդությունների մասին, միայն այդտեղ էր նա իրեն զգում՝ ինչպես տանը: Իսկ կշտամբանքներին պատասխանում էր. «Վերջապես ես գտա ինձնից ոչ բարձրահասակ կանանց»:

?????????????????????????????????????????????????????????

Լա Գուլյուն, ով «Մուլեն Ռուժ» է մտնում երկու կանանց հետ, 1892թ.

?????????????????????????????????????????????????????????

Մուլեն փողոցը, բժշկական ստուգում, 1894թ.

Լոտրեկի ամենասիրած հաստատությունը «Մուլեն Ռուժ» հաստատությունն էր: Այդ պահին ամենահայտնի պարուհին Լուիզա Վեբերն էր՝ Լա Գուլյու կեղծանունով: Նկարիչը կրքոտ սիրահարվել էր նրան ու օրերով նկարում էր նրա դիմանկարը:

Բայց նա նկարչի միակ մուսան չէր՝ ավելի ուշ նրա կրքի օբյեկտը դարձավ Շիկահեր Ռոզան (ով վարակեց նկարչին սիֆիլիսով), այնուհետև՝ պարուհի Ջեյն Ավրիլն ու երգչուհի Իվետ Գիլբերը:

Հարսնացուի հայրը մահացավ դստեր հարսանիքից 1 ամիս առաջ: Այն, ինչ արեց նրա եղբայրը, բոլորին ստիպեց արտասվել:

?????????????????????????????????????????????????????????

Արդուզարդ, 1896թ.

Լոտրեկի կտավներում չկար ո՛չ վուլգարություն, ո՛չ սենտիմենտալություն, ո՛չ բարոյախրատականություն: Նա պատկերում էր մարմնավաճառների ամենօրյա կյանքը, նրանց առավոտյան արդուզարդը, հաճախորդներին սպասելը, թղթախաղերը, բժշկական զննությունը:

Խոսելով իր աշխատանքների մասին՝ նա պնդում էր, որ ինքն աշխատել է փոխանցել ճշմարտությունը: Դա անկասկած նրան հաջողվել է:

?????????????????????????????????????????????????????????

Պար «Մուլեն Ռուժում», 1889-1990թթ.

Նման պայմաններում էին ստեղծվում ֆրանսիական արվեստի նմուշները, որ արդեն դասական են համարվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կարմեն Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս