Բաժիններ՝

Հեռախոսային նոր հավելվածը հասանելի կդարձնի «The Reincarnation Band»-ի հետ անմիջական շփումը

Այսօր «House of Reincarnation» նորաբաց ակումբ-սրահում տեղի ունեցավ հանդիպում, որի թեման Հայաստանում առաջին անգամ application iPhone-ների և անդրոիդ հեռախոսների համար նախատեսված նոր հավելվածի լուսաբանումն էր: Ծրագիրը հնարավորություն կտա «Ռեինկարնացիա» խմբի մասին արագ, անխոչընդոտ ու անվճար ինֆորմացիայի տարածմանը: Հանդիպման բանախոսներն էին երաժշտական խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը, պրոդյուսեր Արամ Սուջյանը և «Cube APP Maker» ընկերության ներկայացուցիչ, հավելվածի համահեղինակ Միսակ Բաղդասարյանը:
«The Reincarnation Band»-ի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը հանդիպման սկզբում նշեց, որ խմբի հետ կապված ցանկացած ինֆորմացիա հեշտ, արագ ու հասանելի դարձնելու խնդիրն ակտուալ է: Ինչպես նոր հավելվածի ստեղծումը, այնպես էլ նորաբաց ակումբի գոյությունը պայմանավորված են այս հանգամանքով:

«Cube APP Maker» ընկերության ներկայացուցիչ, հավելվածի համահեղինակ Միսակ Բաղդասարյանը նշեց, որ ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք կարևոր գործառույթներ, որոնք կնպաստեն խմբի մասին ինֆորմացիայի բազմակողմանի տարածմանը.
«Ծրագրի միջոցով մենք կունենանք հասանելի օն-լայն ռադիո, որտեղ խմբի ունկնդիրներն ու երկրպագուները կարող են հետևել նոր երգերի պարբերաբար թարմացվող ընտրանուն: Սա ստեղծված է օգտատերերի հետ անմիջական կապն ավելի հասանելի դարձնելու համար: Բացի այդ, կլինի նաև վիդեո բաժին, որտեղ կտեղադրվեն խմբի տեսահոլովակները, խմբի գործունեության մասին պատմող ֆիլմերի լինքերը և այլն: Լաֆյ ստրիմինգ տեխնոլոգիայի միջոցով օգտատերերը կարող են նաև հետևել «The Reincarnation Band»-ի համերգների ուղիղ հեռարձակմանը: Ծրագիրը հնարավորություն կտա հաղորդագրությունների միջոցով պարբերաբար տեղեկացված լինել «House of Reincarnation» ակումբի և «The Reincarnation Band»-ի իվենթներին»:

Խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը հավելեց, որ ծրագիրը կարող են ներբեռնել և օգտագործել արդեն այսօրվանից. «Մենք այս ծրագրի առաջին կիրառողներն ենք Հայաստանում, այսպես ասած, առաջին փորձը մեր վրա ենք վերցնում ու գուցե սրանով օրինակ դառնանք մյուս խմբերի կամ անհատների համար, որպեսզի նրանց վերաբերող ինֆորմացիան նույնպես առանձին ձեռքից հասանելի ու մատչելի լինի հանրությանը: Ի դեպ, միջազգային տիրույթում սա շատ հայտնի և տարածված ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ինֆորմացիան տարածել ոչ միայն լոկալ մասշտաբներով, այլ նաև միջազգային մակարդակով: Եթե ժամանակին ինֆորմացիայի տարածման ամենաակտուալ տարբերակը պաշտոնական կայքերի գործածումն էր, հետո այդ առումով առաջնակարգ տեղ զբաղեցրեց ֆեյսբուքը, հիմա տեխնիկական զարգացումները հանգեցրին նրան, որ անդրոիդ հեռախոսների միջոցով ներբեռնվող այս ծրագիրը կարող է դառնալ ինֆորմացիայի ստացման ամենահասանելի տարբերակը»:
Հանդիպման ավարտին Ռոլանդ Գասպարյանը տեղեկացրեց, որ «House of Reincarnation» նորաբաց ակումբ-սրահում հուլիսի 25-ին ու 26-ին կկայանան «The Reincarnation Band»-ի համերգները: Երգիչը խմբի երկրպագուներին խորհուրդ տվեց օրվա ընթացքում մի քանի ազատ րոպե գտնել՝ այցելելու նորաբաց ակումբ, որտեղ նրանք կարող են շփվել խմբի անդամների հետ, հաճելի ժամանց անցկացնել, լսել բարձրակարգ երաժշտություն՝ ինչպես իրենց խմբի, այնպեսև՝ տեղական լավագույն խմբերի կատարմամբ, մասնակցել առողջարար թեյախմության, ու չմոռացավ հատուկ նշել, որ ակումբի խոհանոցն ընդգծված բուսական կողմնորոշում ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս