«Իրանը դիտարկում է Եվրոպային հարվածների հնարավորությունը». Financial Times

«Իրանը դիտարկում է Եվրոպայում գտնվող ամերիկյան օբյեկտներին հարվածների հնարավորությունը»,- սեփական աղբյուրները վկայակոչելով այսօր գրել է բրիտանական Financial Times պարբերականը։

Թերթի աղբյուրները փոխանցել են, որ Թեհրանը նման քայլի կդիմի, եթե փոխըմբռնման մասին հուշագրի գործողության ժամկետը լրանալուց հետո «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակեն սրվել»։

Թերթի տեղեկություններով՝ Իրանի իշխանությունները հնարավոր թիրախների շարքում դիտարկում են Բուլղարիայի տարածքը, որի իշխանություններն անցած ամիս ամերիկյան օդանավերին թույլատրեցին օգտագործել երկրի տարածքում գտնվող «Բեզմեր» ռազմական օդանավակայանը՝ վերալիցքավորման նպատակով։

«Հնարավոր թիրախների թվում է նաև Կիպրոսի տարածքը»,- փոխանցել են Financial Times-ի աղբյուրները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31