Բաժիններ՝

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հարցերը

ԱՄՆ պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայիդ Ալ Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ ստեղծված իրավիճակը:

Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թոմի Փիգոթի տարածած հաղորդագրության մեջ:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Լիբանանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի գործողությունների հետագա համակարգումը՝ Իրանին և տարածաշրջանում նրա ահաբեկչական պրոքսիներին շարունակական հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ նշվում է, որ Ռուբիոն ընդգծել է Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության կարևորությունը:

Օգոստոսի 17-ին Reuters գործակալությունը հաղորդել է, որ Հորմուզի նեղուցով փոխադրումների ծավալը հանգստյան օրերին կրճատվել է մինչև նվազագույնը՝ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) երեք նավի վրա Հորմուզի նեղուցում հարձակումների մասին հաղորդագրություններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31