Բաժիններ՝

«Այդպիսի զարկերակ դահլիճում մենք իսկապես չէինք սպասում». Վլադիմիր Գաբբեն

Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում: Հոկտեմբերի 19-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նորից կցուցադրվի «Կյանքը չես խաղա կրկին» («Жизнь не сыграешь на бис»)

ներկայացումը, որը ստեղծված է ռուսական պոեզիայի և երաժշտության համադրությամբ: Ներկայացման շրջանակներում անդրադարձ կա Վ. Վիսոցկու, Ռ․ Ռոժդեստվենսկու, Մ․ Ցվետաևայի, Ի․ Բրոդսկու, Ե․ Եվտուշենկոյի, Բ․ Ախմադուլինայի ստեղծագործություններին:

Այս մասին «Հայելի» ակումբում այսօր տեղեկացրեց Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև թատրոնի ստեղծման 20-ամյա պատմությանը. «Երևի կարելի է պատկերացնել, թե որքան բարդ է եղել 20 տարի առաջ Մոսկվայի թատերական դաշտում հիմնադրել և զարգացնել Փարաջանովի անվան թատրոնը: Փառք Աստծո, մենք այսօր արդեն ունենք մեր հստակ հանդիսատեսը: Այս թատրոնի խաղացանկը տարբերվում է մյուս թատրոններից՝ ոչ միայն փարաջանովյան շնչով և նրա վառ գույների աշխարհով, այլև սահմաններ կոտրող նրա նորարարական մոտեցումներով՝ բեմի, հանդիսատեսի հետ յուրատիպ կապ ստեղծելու մոտեցումներով՝ ստեղծելով կինոյի, թատրոնի և բեմի նոր ժանրային տեսակ: Թատրոնի թիմում ընդգրկված է հիմնականում ռուս դերասանական կազմ»:

Artistic director of the Moscow Theater after Parajanov Vladimir Hayden and actors of the theatre gave a press conference in Hayeli press club

Թեև սեպտեմբերի 23-ին Երևանում ցուցադրվեց Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» ներկայացումը, որ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այնուամենայնիվ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն այսօրվա ասուլիսին ընդգծեց, որ հանդիսատեսը ջերմ ընդունելությունը ցույց տվեց, որ այն պետք է նորից խաղալ երևանյան բեմում: «Ներկայացումը Հայաստանի և հայոց պատմության մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի և կենդանի երաժշտության միջոցով»,- ասաց Վլադիմիր Գաբբեն:

Artistic director of the Moscow Theater after Parajanov Vladimir Hayden and actors of the theatre gave a press conference in Hayeli press club

Ասուլիսի ընթացում ռեժիսորն անդրադարձավ նաև հայ թատերասեր հանդիսատեսին. «Մեզ ամենատարբեր կողմերից շատ էին վախեցնում, թե հայ հանդիսատեսը մեզ կարող է և չընդունել, պատրաստ չէ ռուսերեն լեզվով բարդ փիլիսոփայական ներկայացում դիտել, մանավանդ որ, մտավորական հանդիսատեսն այստեղ նվազել է, բայց մենք մեզ համար տեղում հայտնաբերեցինք այնպիսի կայացած հանդիսատես, որը լուրջ ակնկալիքներ ունի թատրոնից և կարող է կենդանի էմոցիային այնպիսի ջերմ ընդունելություն ցույց տալ, որ այդպիսի զարկերակ դահլիճում մենք իսկապես չէինք սպասում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս