
Արյուն ու սև մոգություն. Լուսանկարիչը ցուցադրել է վուդուի ծիսակարգերը

Նյույորքցի լուսանկարիչ Լես Սթոունը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված են վուդուի ծեսերը:
58-ամյա տղամարդը լուսանկարչական նախագծի վրա աշխատել է վերջին 20 տարում, դրա համար նա ավելի քան 100 ուղևորություն է կատարել Հայիթի, գրում է The Daily Mail-ը:
Նա ցանկանում է ապացուցել, որ վուդուն եզակի կրոնական երևույթ է, որը միավորում է աֆրիկյան մոգությունն ու եվրոպական կաթոլիկականությունը:
«Մարդիկ սխալմամբ կարծում են, որ Վուդուն չարի կրոն է, սակայն այն նույնպիսի կրոն է, ինչպես ցանկացած այլ կրոն: Ես տարեցտարի հետևում եմ այդ ծիսակարգերին ու մշտապես ինչ-որ նոր բաներ եմ բացահայտում այդ խորը ու բարդ կրոնում»,- ասել է լուսանկարիչը:
Լուսանկարներում հավատացյալները տրանսի մեջ են, զոհաբերություններ են կատարում, անպարկեշտ պարեր, հոգիների են կանչում ու զբաղվում սև մոգությամբ:
Կադրերը ցուցադրում են արյան ու մահվան կուլտը վուդուի հավատացյալների շրջանում:
Վուդուն համարվում է ավանդական աֆրիկյան կրոն, Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում այն ունի պետական կարգավիճակ:
Միայն Հայիթիում վուդու է դավանում մոտ 8 մլն մարդ: