Բաժիններ՝

Ստեփանակերտում կայացել է Էռնեստո Բրավոյի և Կարեն Հակոբյանի համատեղ համերգը

Նախօրեին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կայացել է ԱՄՆ-ի և Չիլիի ճանաչված երգիչ Էռնեստո Բրավոյի և Կարեն Հակոբյանի համատեղ համերգը:
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էռնեստո Բրավոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է աշխատել հայ երաժշտի՝ Կարեն Հակոբյանի հետ, ով դուդուկի մեծ վարպետ է:

«Ես գիտեմ, որ ժողովրդական փողային նվագարանների ընտանիքում դուդուկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում»,-ասել է Է. Բրավոն և ավելացրել, որ նա սիրահարված է հայկական մշակույթին, և նաև շատ ուրախ է, որ Արցախում է:

«Ես ինձ հետ բերել եմ Անդյան լեռների շունչը, որը Ձեզ եմ հաղորդել Չիլիի բնիկ ժողովուրդների երաժշտական գործիքների միջոցով, որոնց հնչյունները համադրել եմ ավելի ժամանակակից մեղեդիներով»,-ասել է Էռնեստո Բրավոն:

12036508_1613451152251419_3341888342520521169_n_001

«Իմ ցանկությունն է պահպանել, փոխանցել զարգացնել և ցույց տալ հայկական նվագարանների ձայնային և տոնային հնարավորություններն ամբողջ աշխարհին»,-նշել է Կ. Հակոբյանը:

Համերգի ընթացքում հնչել են ճանաչված երգիչների ստեղծագործություններ, ինչպես նաև առաջին անգամ երգիչը հանդիսատեսի դատին է ներկայացրել Կոմիտասի ստեղծագործություններից երկուսը:

12003307_1613451015584766_2784389538023398971_n_001

Համերգին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արվեստասեր հասարակությունը:

Էռնեստո Բրավոն ծնվել է Սանտիագոյում: Նա ժողովրդական և ռոմանտիկ երաժշտության ակտիվ ներկայացնողներից է, երգում է իսպաներեն և անգլերեն լեզուներով: Էռնեստոն երգում է և նվագում Չիլիի բնիկ ժողովուրդների երաժշտական գործիքների` չարանգոյի (կիթառի նման), պերկուսիայի /թմբուկի նման/, /քուենայի/ փողային գործիք՝ դուդիկի նմանատիպ, հյուսիս ամերիկյան ժողովրդական երաժշտական գործիքների, ինպես նաև կիթառի վրա: Ներկայումս նա աշխատում է ԱՄՆ-ի և Չիլիի ճանաչված երաժիշտների հետ` տարբեր երաժշտական նախագծերի շուրջ: Նա մեծ ցանկություն ունի Արցախի ժողովրդին ներկայացնելու իր արվեստը:

12002890_1613451122251422_3544748201166801947_n_001

Կարեն Հակոբյանը ծնվել է Երևանում 1961 թվականին: Նա նվագում է գրեթե բոլոր փողային գործիքների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս