Բաժիններ՝

Մենք հաստատ գիտենք՝ ինչը թատրոն չէ, բայց դեռ չգիտենք՝ ի՞նչ է թատրոնը. Ռուբեն Բաբայան

Վաղը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կտոնի հոբելյանական 80-րդ տարեդարձը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ասուլիսին մասնակցում էին նաև բանախոսներ՝ թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա Գալստյանը, դերասան Դերենիկ Մարտիրոսյանը և գրական մասի վարիչ Արա Խզմալյանը:

«Լավ թիվ է 80-րդ տարեդարձը՝ իմաստնության ու մի քիչ էլ մանկամտության տարիք, որն իրար հետ միասին կոչվում է՝ Տիկնիկային թատրոն: Ամենակարևոր հատկությունը թատրոնի համար միշտ երիտասարդ մնալն է, և ևս մի շատ կարևոր բան՝ չիմանալ, թե ի՞նչ է իրականում նշանակում թատրոնը: Մենք այդ փնտրտուքների մեջ ենք՝ պարզելու, թե ինչ է թատրոնը: Մենք հաստատ գիտենք, թե ինչը թատրոն չէ, բայց դեռ չգիտենք, թե ի՞նչ է թատրոնը»,- այսպես մեկնարկեց տոնական հոբելյանին նախորդող լրագրողների հետ հանդ

????????????????????????????????????

իպումը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Շարունակելով Ռ. Բաբայանին՝ թատրոնի գրական մասի վարիչ Արա Խզմալյանն անկեղծացավ՝ ասելով, որ Տիկինիկային թատրոնն իր համար մասնագիտական մխիթարություն է. «Ես չեմ ուզում նեղացնել որևէ մեկին, բայց հենց այս թատրոնն է, որ մեզ մշտապես մղում է գտնելու նոր ձևեր, բեմական նոր լեզու, և, ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ այս թատրոնն այն բացառիկներից է, որ համահունչ է քայլում թատերական միջազգային կյանքին և միջազգային փոխակերպումներին: Այս իմաստով պետք է նշեմ նաև, որ թատերական կյանքի նորագույն դրսևորումները ես՝ որպես թատերագետ, փնտրում եմ նախևառաջ՝ հենց այս թատրոնի ներսում»:

Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ առաջիկա տոնական երեկոյի ընթացքում կամփոփվի Տիկնիկային թատրոնի 80 տարիների անցած ճանապարհը: Հատուկ հոբելյանական օրվա համար բեմադրված թատերական ներկայացմամբ հանդիսատեսին կներկայացվի թատրոնի զարգացումը՝ տիկնիկային թատրոնից՝ մինչև մշակութային կենտրոն. «Կարծում եմ՝ թատրոնի հոբելյանը կնշենք ուրախ տրամադրությամբ: Բեմից չեն հնչելու ճոռոմ ողջույններ, լինելու ենք միայն մենք ու մենք»:

????????????????????????????????????

Թատրոնի տնօրենը տեղեկացրեց, որ տոնական միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից. առաջին հատվածում թատրոնի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որին կհաջորդի նախասրահում կազմակերպվելիք ընդունելությունը, որի ընթացքում թատրոնի անձնակազմը կընդունի հյուրերի շնորհավորանքները, անմիջական շփում կհաստատի բոլոր ներկաների և նրանց հետ, ովքեր այս ողջ տարիների ընթացքում մշտապես եղել են թատրոնի կողքին: «Ես ուզում եմ բոլորին տեղյակ պահել, որ միջոցառման երկրորդ մասի՝ հյուրասիրության համար բյուջետային գումարներից ոչ մի դրամ չենք ծախսելու: Կնշենք սեփական միջոցներով և գործընկեր երկու կազմակերպությունների աջակցությամբ»,- ասաց պարոն Բաբայանը:

????????????????????????????????????

Շնորհավորելով սիրելի թատրոնի հոբելյանը՝ թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա Գալստյանն ասաց. «Եթե դու 30 տարի շարունակ աշխատում ես մի թատրոնում և դեռ մեծ ցանկությություն ունես աշխատանքդ շարունակելու նույն տեղում և, ասած պարոն Բաբայանի, դեռ ստեղծագործական փնտրտուքների մեջ ես, սա արդեն շատ բաների մասին է խոսում: Անձամբ ինձ համար սա մեծագույն երջանկություն է»:

Տիկնիկային թատրոնի երկարամյա դերասան Դերենիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց թատրոնի ստեղծման պատմությանը: «Ուսանելի ու հարուստ կենսագրություն ունի Տիկնիկային թատրոնը: Իր հիմնադրման առաջին տարիներից, դեռ հեռավոր 1935-ից, զրկված լինելով շենքային պայմաններից, սարքավորումներից և բեմական անհրաժեշտ պարագաներից, այս թատրոնը մինչև այսօր գոյատևեց և տարներ շարունակ հավատարիմ մնաց իր կոչումին՝ դաստիարակելով ոչ միայն՝ մանուկների, այլև, շատ հաճախ՝ նաև մեծահասակներին: Ես շնորհավորում եմ մեզ ու բոլորիս՝ մեր երկրում տիկնիկային արվեստի գոյության 80-ամյակի առիթով», – ասաց Դերենիկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից, բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի, դերասաններ Պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս