Ստամբուլում հայտնաբերվել է Վան Դեյկի կտավի բնօրինակը. ԶԼՄ-ներ

Հոլանդացի նկարիչ Վան Դեյկի աշխատանքը, որը հայտնաբերվել է Ստամբուլում, բնօրինակն է, գրում է Hurriyetdailynews-ը՝ հղում կատարելով փորձագետների մեկնաբանություններին:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ սկզբնական փորձաքննությունն արդեն անցկացվել է: Վերջնական եզրակացությունն արվելու է ավելի ուշ:

Վան Դեյկի նկարը հափշտակվել էր Եվրոպայի երկրներից մեկից ու Ստամբուլ բերվել Ռուսաստանով ու Վրաստանով, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Թուրքիայի ոստիկանությունը նկարը հայտնաբերել էր հատուկ օպերացիայի արդյունքում: Իրավապահները գնորդի անվան տակ կապ էին հաստատել այն վաճառող գործարարների հետ ու առաջարկել վաճառել կտավը:

Նշվում է, որ գործարարները կտավի համար պահանջել են 14 միլիոն թուրքական լիրա:

Տեսանյութեր

Լրահոս