Բաժիններ՝

«Օպերային թատրոնի արտիստներն ահաբեկված են»

168.am կայքի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել , որը վերնագրված է այսպես. «Օպերային թատրոնի արտիստներն ահաբեկված են. նրանք ԶԼՄ-ներից են տեղեկանում, որ այլևս չունեն գլխավոր դիրիժոր»: Իսկ նամակում մասնավորապես ասված է.

«Օպերային թատրոնի երաժիշտները ցնցված են. Գլխավոր դիրիժոր չունենալու մասին նրանք տեղեկացել են ընդամենը 1-2 օր առաջ՝ զանգվածային լրատվամիջոցներից: Ու մինչ այժմ էլ չեն հավատում, որ նման աբսուրդային որոշումը կարող է իրական լինել: Բնականաբար, չհավատալու տեղիք կա, քանի որ Թատրոնի արտիստներին պաշտոնապես չի հայտարարվել նման բան: Իհարկե, Գեղամ Գրիգորյանի սրտացավության առաջին իսկ պահից լուրեր սկսեցին պտտվել ամենաառաջին բարեփոխման մասին: Սակայն նրանք, միահամուռ կերպով պահանջեցին թույլ տալ իրենց շարունակելու աշխատել մի դիրիժորի հետ, ում հետ նրանք անցել են 15 տարիների ստեղծագործական երկար ու արդյունավետ ճանապարհ: Հաջորդ քայլը եղավ այն, որ նվագախմբի արտիստները նույն պահանջով մոտ 170 արտիստների ստորագրությամբ գրավոր դիմում ներկայացրին Գեղամ Գրիգորյանին, որից հետո իրավիճակը խաղաղվեց:

Գեղամ Գրիգորյանը ճաշի հրավիրեց Թատրոնի ղեկավարությանը և մի քանի արտիստների, որի ժամանակ հատուկ հոտնկայս խմեց Թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի կենացը, ասաց, որ այսուհետ կաշխատեն միասին խաղաղ մթնոլորտում և ջերմորեն սեղմեց ձեռքը: Ցավոք, արտաքին ուժերը հերթական անգամ թույլ չտվեցին Գեղամ Գրիգորյանին զբաղված պահել գլխավոր դիրիժորի պաշտոնը Թատրոնում, և արտաքին բեռի ծանրության տակ նա պայքարում է՝ հանձնառությունն ավարտին հասցնելու համար: Մեծ ցավ է տեսնել, թե ինչպես է փառքի և հարստության թվացյալ փայլը վեհանձն մարդկանց դարձնում հնազանդ կամակատարներ:

Փաստորեն Գեղամ Գրիգորյանի ստեղծագործական բարեփոխումներն սկսվեցին Օպերային թատրոնի երաժիշտների մոտ 90 %-ին արհամարհելով: Սա պաշտոնավարման 6 ամիսների ընթաքում առայժմ իրականացրած միակ «բարեփոխումն» է: Արդյունքում, հիմա ունենք այն, ինչ ունենք. բայց դեռ կունենանք ավելին…»:

Հ.Գ. Հաշվի առնելով Օպերային թատրոնում ստեղծված իրավիճակն ու խնդրի կարևորությունը՝ 168.am-ը որոշեց հրապարակել այս նամակը: Առաջիկայում՝ աշխատանքային օրերին, մենք կանդրադառնանք նամակում բարձրացված խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս