Լաչինի միջանցքի ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է. Զախարովա

«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանքն է»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված ներկայիս իրավիճակին և օրերս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան եկող արցախցի երեք երիտասարդ ֆուտբոլիստներին Հակարիի անօրինական անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգելու փաստին ու խաղաղապահների՝ դրան չմիջամտելուն:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրեց նաև, որ դա ֆիքսված է Եվրամիության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2022թ. հոկտեմբերին, 2023թ.  մայիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով:

«Այդ մասին հստակ նշվում է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս համատեքստում պատասխանատվությունը ռուս խաղաղապահ կոնտինգենտի վրա դնելը համարում ենք ոչ ճիշտ, անտեղի և չարդարացված, քանի որ կոնտինգենտի խնդիրը նոր, այն է՝ Հայաստանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու պայմաններում ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովումն է»,- ասել է Մարիա Զախարովան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031