
«Մեկնաբանություն չունեմ». Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու գործընթացի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում իրեն դեսպան նշանակելու վերաբերյալ լուրերը չի մեկնաբանում։
«Մեկնաբանություն չունեմ»,- այսօր ասաց Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ փուլում է դեսպան նշանակվելու գործընթացը։
Ճշգրտող հարցին՝ չի՞ նշանակվելու դեսպան, Լիլիթ Մակունցը կրկին նույն պատասխանը տվեց. «Այնքանով, ինչքանով մեկնաբանել եմ, այդ ամենից ավելի մեկնաբանություն չունեմ»։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին մեկ-երկու լրատվամիջոցի տված հարցազույցներում Լիլիթ Մակունցը հաստատել էր, որ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հարց կա օրակարգում, և այն դեռևս քննարկման փուլում է, երբ վերջնական հստակեցում լինի, այն ժամանակ էլ կհանրայնացվի: