«Բոլոր հարցերի հետ կապված՝ դիմեք Ալթունյանին». Պաշտպանության նախարարը գերիների, բանակի և ՊԲ-ի վերաբերյալ հարցերին չպատասխանեց

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը շարունակում է  խուսափել լրագրողներից. ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս խորհրդարանում նա խույս տվեց լրագրողներից՝ չպատասխանելով որևէ հարցի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ նա դուրս եկավ պատգամավորի աշխատասենյակից, որից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվի։

«Բոլոր հարցերի հետ կապված՝ դիմեք Գևորգ Ալթունյանին, ես բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը և Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ հեռացավ։

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներից փորձում էր «պաշտպանել» նախարարին, տեսնելով, որ լրագրողները շարունակում են պնդել, որպեսզի նախարարը պատասխանի իրենց հարցերին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մի հատ ճանապարհ տվեք»։

Նախարարը այդպես էլ չպատասխանեց գերիների, ՊԲ-ի կազմալուծման վերաբերյալ հարցերին, նաև չարձագանքեց այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, ինչպես պնդել էր իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ նա գնաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728