«Հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում ու նման բաներից տեղեկություն չունեմ». Պարույր Սևակի համայնքապետի ժ/պ

Փետրվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց էր կատարել Արարատի մարզ։ Այցից հետո մամուլը, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած ահազանգել են իրենց,  փոխանցելով, որ մարզում խոսակցություններ են պտտվում, որ Նիկոլ Փաշինյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև առանձին հանդիպում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Դրանից հետո լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի թշնամուն:

168.am-ի հետ զրույցում Պարույր Սևանկի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանն ասաց, որ այդ ամենն իրականաությանը չի համապատասխանում։

«Ես ինչ տեսնում և ինչպես տեսնում եմ, դրա մասին եմ խոսում, ասում եմ՝ նման հայտարարությունները իրականությանը չենհամապատասխանում ու նման բաներից տեղեկություն չունեմ։ Նման խոսակցություններ միայն լրատվամիջոցներից են գալիս, որ զանգում են, փորձում են ճշտումներ անել, ավելի շատ բան իրենց ճշտումներից եմ լսում, քան այլ աղբյուրներից»,- ասաց Լյուդվիգ Ստեփանյանը։

Հարցին՝ Տիգրանաշենի վերաբերյալ մարզպետարանից իրեն որևէ բան չե՞ն փոխանցել, Լ. Ստեփանյանը պատասխանեց.

«Բացարձակապես, կարծում եմ՝ նյութն առհասարակ Տիգրանաշենին չի վերաբերել, այցի նպատակն այլ խնդիրների է վերաբերել»։

Տեսանյութեր

Լրահոս