ԱԺ աշխատակիցները միանվագ դրամական պարգևատրում են ստացել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին։ Ինչպես նշված է խորհրդարանի կայքում հրապարակված պարզաբանման մեջ՝ Արարատ Միրզոյանը բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ կողմից 2013 թ. ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ համաձայն որի՝  ԱԺ աշխատակիցների պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար` մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը, ԱԺ բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ:

Ընդգծենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները չեն պարգևատրվել»,- նշված է պարզաբանման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս