«Նման դիմումները նվազագույնը քննում են 1-2 տարի ժամկետում». Ալվինա Գյուլումյանը՝ ՄԻԵԴ ուղարկած դիմումի մասին

ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվեց ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին 12 տարուց ավելի։

168.am Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեց, թե ՄԻԵԴ ուղարկած դիմումն ի՞նչ ընթացքի մեջ է։

«Դիմումի ընթացքից տեղյակ չեմ, նման դիմումները նվազագույնը քննում են 1-2 տարի ժամկետում»,- ասաց նա։

Հարցին՝ այժմ ինչո՞վ է զբաղվում, Ալվինա Գյուլումյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով միայն, որ զբաղվածություն ունի։

Հաջորդ հարցին՝ եթե արտերկրից աշխատանքի առաջարկ ստանա, կընդունի և կգնա՞, թե՞ կմնա Հայաստանում, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց.

«Իհարկե, ես Հայաստանում եմ մնալու, ինչի՞ մասին է խոսքը, որևէ տեղ չեմ գնա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728