Ազգային ժողովի բուֆետի վերազինումը շարունակվում է: Օրերս այս «սուրբ առաքելության» համար նոր պայմանագրեր են կնքվել:
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն էր տարածել ադրբեջանական կողմի հրադադարի հերթական խախտման մասին, իսկ Արցախի ՊԲ-ն՝ հերթական հերքումը Բաքվից հնչող այն ապատեղեկատվության վերաբերյալ, թե «ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ է տեսնում:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրման հետևանքները միայն այդ դրվագով չէ, որ պայմանավորված են, այլ աշխարհաքաղաքական զարգացումներով: Իսկ «դեմարշը», ըստ Լարիսա Ալավերդյանի, այն է, ինչի համար եկել են այս իշխանությունները:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում կարմիրբերետավորների բռնությունների գործով որևէ տեղաշարժ չկա, ավելին՝ ոստիկանությունն է դատարան դիմել՝ բերման ենթարկված ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնելու համար:
Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրումը, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, կոնկրետ հետևանքներ չի ունենա:
Դեռ 2018 թվականին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե՝ «կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ»:
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 մարդու կյանք խլած պայթյունից շաբաթներ անց միայն սկսվեցին կիսափլուզված շենքի ապամոնտաժման աշխատանքները։
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Ռազմական դաշինքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ. օրերս այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս տարի լրանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հիմնադրման 70-ամյակը: Այս տարիներին կոմբինատը բազմիցս զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար դիրքերը: Այսօր կոմբինատը ներկայացրեց Կայուն զարգացման առաջին զեկույցը:
Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն այսօր կրկին Երևանի քաղաքապետարանի առջև էր պահանջով՝ վերականգնել իրենց հասանելիք ֆինանսավորումը:
Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը։
«Գնա մինչև վերջ, կամ գնա տուն», «Քո կապերը քո կապիտալն են», «Մեր միջավայրի և մեր աճի մեջ ուղիղ կապ կա». այս խորհուրդ-մեջբերումները Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, թվային մարքետոլոգ Գոռ Կարապետյանի հեղինակած՝ «Հաջողության թաքնված կողմը» գրքից են:
«Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում»,- «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ունեցած ելույթում այս ընդգծումներն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպաններն անդրադարձան նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքին ու ՀՀ-ից նրա ելքը սահմանափակելու որոշմանը:
«2018 թվականի հեղափոխություն կոչվածն իրականում կարելի է դիտարկել՝ որպես անպատժելիության հեղափոխություն, որովհետև հասարակությանն այդ ընթացքում հրամցվում էր, որ դու ազատորեն կարող ես անել այն, ինչը նախկինում չես արել՝ մտավախությամբ, որ, օրինակ, դրա համար կարող ես կալանավորվել կամ ձերբակալվել»,- ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Կառավարական տանը մի պաշտոնյա կա, որին որպես վարչապետ են ներկայացնում, ժամանակին երբ ընդդիմադիր էր, ասում էր՝ տվեք ինձ ամենաբռնապետական Սահմանադրությունը, և ես կկերտեմ ժողովրդավարություն։
«Եթե պետության քաղաքականությունը միայն ռեակցիոն է՝ ագրեսիա և պատիժ, ու չկա կանխարգելող որևէ գործողություն, նշանակում է, որ այդ պատճառները սնուցելու են անընդհատ, ագրեսիան ահագնանալու է, և քո իրավապահ համակարգը, եթե ուզի էլ, չի կարողանալու արձագանքի ու համարժեք զսպման գործողություններ անի: Պետության պատժիչ քաղաքականությունը բավարար չէ հանցավորության աճը զսպելու համար, պետք է կանխարգելիչ քաղաքականություն»,- ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի կարծիքով՝ այսօր հանրային տրամադրություններում ակնհայտ է ագրեսիայի աճը: ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նա նշեց, որ այդ աճը պայմանավորված է առավելապես վերջին 4 տարիների խոսույթով:
Թե ինչու են իշխանությունները հասարակությանն անընդհատ փորձում պահել լարվածության մեջ հարցի պատասխանն, ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի, պայմանավորված է իշխող ուժի քաղաքական նպատակներով՝ ամեն կերպ մնալ իշխանության՝ «փողով հոդված գրելու, սենսացիա ստեղծելու, լարված պահելու» փորձառությամբ:
«Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևն ընդամենը բանաձև է: Այսինքն՝ օրենք չէ, իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ, իրավական առումով նախադեպ չէ, բայց կարող է քաղաքական առումով նախադեպ լինել՝ ինչպիսիք եղան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված բանաձևերը, որոնք կարևոր ազդեցություն ունեցան նաև Նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի հնարավոր հետևանքների մասին մեր հարցադրմանը:
Իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումների ընթացքում պարբերաբար ընդգծում են պաշտպանության ոլորտին ուղղվող հատկացումների աննախադեպությունը:
Անհետացումից շուրջ մեկ տարի անց դատարանը մահացած է ճանաչել նոյեմբերի 12-ին դիրքերից hետ եկող պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը: Նա դեռ չգիտի՝ արդյո՞ք փոխհատուցում կստանա պետությունից, որպեսզի մանկահասակ երեք երեխաների կարիքներն ինչ-որ կերպ հոգա:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առկա անվտանգային մարտահրավերների և ներքաղաքական անկայունության համատեքստում անդրադարձավ վերջին 4.5 տարիների հանրային տրամադրություններին:
Պետական եկամուտների կոմիտեն «հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ՀՀ հարկային օրենսգրքով կիրառվող հասկացությունների ճիշտ կիրառման ապահովման» նպատակով շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
168.am-ը երեկ ուշ գիշեր տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելված է:
Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս պատմական բանաձևի ընդունմանը՝ նշեց, որ սենատորներն ընդունեցին հարձակման ենթարկված Հայաստանին և ագրեսոր Ադրբեջանին սատարող բանաձև՝ կրկին պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարբերաբար նշում է, որ Հայաստանում կա մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություն:
hetq.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր՝ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։