«Ալիևը սպառնում է, հոխորտում է, իսկ այստեղից շարունակում են ասել՝ մենք գնում ենք դեպի խաղաղության դարաշարջան». Տիգրան Քոչարյան

Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից փակված Բերձորի միջանցքի վերաբացման ուղղությամբ իշխանությունների քայլերին, դրանք որակեց իմիտացիոն:

«Այն աշխատանքը, որ պետք է կատարվեր և այն զինանոցը, որն ունի Հայաստանը նույնիսկ այսքան թուլացած վիճակում և կարող է կիրառել, չի կիրառում։

Այսինքն՝ ուղղակի իմիտացիա է. զարմանալին որն է՝ Ալիևը սպառնում է, հոխորտում է, իսկ այստեղից շարունակում են ասել՝ մենք գնում ենք դեպի խաղաղության դարաշարջան, միևնույնն է՝ թուրքերի հետ էլ ենք հաշտվելու։ Ադրբեջանը փակել է միջանցքը, բայց Հայաստանի վրայով մինչև հիմա թռչում են Նախիջևանից Ադրբեջան ինքնաթիռները»,-ասաց նա։

Ամփոփելով նա նկատեց՝ ՀՀ իշխանությունները չեն արտահայտում, չեն պաշտպանում հայոց պետականության ու ազգայնականության շահերը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031