Ուզենք, թե չուզենք` տարածաշրջանը կանգնած է ամենավճռական պատերազմի առջև. Արման Աբովյան

«Պատերազմի առկայությունը տարածաշրջանում այն իրողությունն է, որն ընդունեք-չընդունեք՝ դրանից չի փոխվում: Այսինքն՝ որքան գոռաք՝ ապագա կա, կամ որքան ասեք՝ չէ, խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, դրանից իրողությունը չի փոխվում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանն «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում՝ հավելելով, որ այս իրողությունն ընդունելուց է կախված հետագա անելիքը:

Մանրամասնելով՝ վերլուծաբանն ահազանգեց, որ տարածաշրջանը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները, կանգնած են ամենավճռական և ամենախոշոր պատերազմի առջև, որի պատճառները թե՛ օբյեկտիվ են, թե՛ սուբյեկտիվ:

Ի թիվս տարածաշրջանային պատճառների՝ Արման Աբովյանը մատնանշեց Իրանին առնչվող անվտանգային օրակարգերը՝ նկատելով Իրանի ուղղությամբ Իսրայելի ռազմական նկրտումների մասին իսրայելական պարբերականում հրապարակված հոդվածներից մեկը:

«Եվ այդ սխեման աշխատելու է հետևյալ ձևով. օրինակ, Ադրբեջանը հարվածում է Սյունիքին, Իրանին ներքաշում է պատերազմի մեջ:

Կարդացեք նաև

Բացի այս տարբերակից, ինչն է ինձ մտահոգում. խոշորագույն վերլուծական կենտրոնները, քաղաքական գործիչները արդեն քննարկում են հետևանքները պատերազմի, ոչ թե քննարկում են՝ կլինի, թե ոչ, այլ արդեն իսկ քննարկում են՝ ինչ է լինելու հետո: Մի գաղտնիք բացեմ, քննարկումների 99.9 տոկոսը վերաբերում է ՀՀ տարածքին: Սա ոչ թե տագնապ առաջացնելու խոսք է. ո՛չ,  որովհետև բոլոր խնդիրների լուծումը գալիս է իրականությունն ընդունելու պարագայում»,- նշեց վերլուծաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս