Մեր ժողովրդին պետք է կարողանանք բացատրել, որ սա ազգային-ազատագրական պայքար է. Հենրիխ Դանիելյան
«Միայն համախմբված քայլերով կարող ենք այս դավաճանական իշխանությանը հեռացնել իշխանությունից և ուղղելով մեր մեջքը՝ ձևավորել այնպիսի գործընթաց, որն ի նպաստ կլինի Հայաստանին և Արցախին»,- «դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստի մեկնարկից առաջ դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Նա նկատեց՝ օրվա իշխանության հռետորաբանությունն ակնհայտորեն չի բխում հայկական շահից, այլ թշնամական քայլերի, մոտեցումների և Ալիևի խոսքերի տրամաբանությունից:
Ըստ նրա՝ որպեսզի առկա մտահոգությունները հանրային գործընթացի վերածվեն, անհրաժեշտ է հասարակությանը բացատրել, որ այս «գործընթացը ազգային-ազատագրական է, ոչ թե քաղաքական»:
«Այսինքն՝ սա ընտրություն չէ, քարոզարշավ չէ, այլ մեր մեր երկրի, պետականության համար կարևորագույն պայքար, որը պետք է կարողանանք տանել մինչև վերջ»,- հավելեց ՀՀԿ երիտթևի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում