ՀՀ իշխանությունները ժամանակավոր են. Աշխարհում ոչ մի իշխանություն չունի հավերժ մանդատ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կարծիքով՝ սեպտեմբերյան ագրեսիային հաջորդած միջազգային արձագանքներն ինչ-որ առումով կարողացան զսպել ադրբեջանական նմանատիպ ռազմական ագրեսիաների փորձերը: Ըստ նրա՝ հենց սա է դրդել թշնամուն նախաձեռնել այլ բնույթի գործողություններ՝ ինչպես, օրինակ, էկոակտիվիստների օպերացիան:

«Հնարավոր է՝ իրենք ունենան մշակած մի քանի այլ նմանատիպ տարբերակներ ևս»,- հավելեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում «ձեռքերը լվանալու» դիրքորոշմանը՝ նա հիշեցրեց, որ դրանք Հայաստանի վերջնական դիրքորոշումը չեն, քանի որ կա հատված, որը պատրաստ է պայքարելու հանուն Հայաստանի ու Արցախի:

«ՀՀ իշխանությունները ժամանակավոր են. Աշխարհում ոչ մի իշխանություն չունի հավերժ մանդատ, այլ հարց է, որ այսօր չկան այն հստակ ծրագրային մոտեցումներն ու առաջնորդը, որին սպասում է ժողովուրդը»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս