Այն, ինչին դուք քվեարկել էիք, երեկ ուրացվեց. Վահե Հովհաննիսյանը` Փաշինյանին ընտրողներին

«Փետրվարի 23-ին Ուկրաինայի ժողովրդի երևի 80-90 տոկոսը չէր սպասում, որ կլինի փետրվարի 24, և այդ ծաղկուն պետությունը կարող է ռմբակոծությունների տակ հայտնվել,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը՝ պարզաբանելով,- Ապավինել, որ ժողովուրդը ինքը կհասկանա իրավիճակը, կանի հետևություններ և այլն՝ ռացիոնալ չէ: Ոչ մի ժողովուրդ չի անում դա. դրա համար կա պետություն, պետական ինստիտուտներ։ Խնդիրը կազմակերպման մեջ է»:

Բանախոսը արձանագրեց՝ երբ Ռուսաստանում, Ուկրաինայում որևէ հանրային դեմք հրապարակում է իր ուրախ-զվարթ նկարները կամ ցուցաբերում է քաղաքացիական սխալ կեցվածք, դրան շատ լուրջ հակազդեցություն է լինում՝ մինչդեռ «մեռնող Ղարաբաղի, մեռնող Հայաստանի ֆոնին» ամեն մեկն այսօր ծովափերից լուսանկարներ է դնում:

«Ի՞նչ եք ուզում ասել. կամ դուք ընդհանրապես կապ չունեք էս հասարակության հետ, կամ՝ մենք իսկապես ապրում ենք խելագարանոցում, որտեղ ամեն մեկն արդեն ապրում է իր համար»,- հավելեց նա:

Ի դեպ, ըստ Վահե Հովհաննիսյանի՝ Փաշինյանի երեկվա ասուլիսով չեղարկվել են Նիկոլ Փաշինյանի վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Եթե մենք նույնիսկ ընդունում ենք, որ այս քաղաքական ուժը և նրա լիդերը ստացել են 680 հազար ձայնը, ապա նա ընտրարշավին մասնակցել է լրիվ այլ ձևակերպումներով, և երեկ ինքը լրիվ ուրիշ բաներ էր ասում (եթե համարենք, որ 680 հազար քաղաքացի ընդունելով նրա ծրագրային առաջարկները, գաղափարները, քվեարկել են, ապա երեկ ինքը ուղիղ հակառակն էր ասում: Հետևաբար, մենք ստանում ենք այլ իշխանություն, այլ մարդ):

Մենք հանգիստ կարող ենք ասել՝ այն, ինչին դուք քվեարկել եք, երեկ ուրացվեց. երեկ ասեց, որ ես ձեզ խաբել եմ՝ ես ձեզ ուրիշ բան էի ասում, ուրիշ բան եմ անում»,- Փաշինյանին ընտրողներին դիմելով՝ նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս