Երկրագնդի վրա ինչ-որ մարդ կա՞, որ Փաշինյանին լուրջ է վերաբերվում, որ ՌԴ քաղաքական ինստիտուտները լուրջ ընկալեն. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում, 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական ուղերձները՝ նկատեց․ «Իրականում, այդ ասուլիս կոչվածը հրավիրված էր մի քանի նախադասություն հնչեցնելու համար, և դրանցից մեկն այն անհեթեթությունն էր, որն ինքը ասել էր՝ կապված ՀՀ ռազմավարական դաշնակցի հետ, և այլն: Նաև՝ ինքը հերթական անգամ փորձեց մաքուր ադրբեջանական թեզեր հնչեցնել՝ ՄԱԿ-ի 4 բանաձևերի հետ կապված, որոնք աշխարհում բացի Ալիևից՝ հորից և որդուց,  իրենց տարբեր կոլիբրի պաշտոնյաներից երբեք ոչ մեկից չեմ լսել: Այսինքն՝ փաստացի միայն ադրբեջանցիներն ու Փաշինյանն են խոսում այդ բանաձևերից, և նույնիսկ պառլամենտական տիրույթում իր թիմակիցները չեն հանդգնում խոսել այդ մասին»:

Քան որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ռուսական առաջարկների վերաբերյալ՝ նշելով, որ դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ միևնույն հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը միանգամայն տարբեր է, Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ՌԴ կողմից այս արձագանքը չի վկայում այն մասին, որ ՌԴ-ն ՀՀ-ին այլևս չի ընկալում՝ որպես լուրջ և վստահելի գործընկեր:

Ի պատասխան՝ քաղաքական գործիչը նշեց. «Ինձ կասե՞ք՝ երկրագնդի վրա ինչ-որ մարդ կա՞, որ Փաշինյանին լուրջ է վերաբերվում, որ մի հատ էլ  ՌԴ քաղաքական ինստիտուտները լուրջ ընկալեն:

Տրամաբանությունը շատ պարզ է. Փաշինյանը մոտավորապես տասն անգամ ասել է, որ պատրաստ է ստորագրել ռուսական տարբերակը և պատրաստ է ստորագրել արևմտյան տարբերակը, ինչը  ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետև ռուսական տարբերակը ենթադրում էր Արցախի ինքնորոշման հարցի  հետաձգում, իսկ հավաքական արևմտյան տարբերակն Արցախյան հարց չէր ներառում»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ Զախարովան մանրամասնել էր. «Նույն մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին և միաժամանակ՝ Արևմուտքի կողմից առաջարկվող հակամարտության ինչ-որ «համալիր լուծման» նախապատվություն տալու մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս