Հայկական դիվանագիտությունը խուսափում է ադրբեջանական կողմի հետ շփումներից. Էդգար Ղազարյան

«2022 թվականին ուշադրությամբ հետևել եմ մեր դեսպանությունների գործունեությանը. 50-ից ավելի մեր դիվանագիտական ներկայացուցչություններ 2022 թվականին չեն կազմակերպել Անկախության տոնի ընդունելություն: Այսինքն՝  անգամ պետականության արժևորումը դեսպանությունների կողմից չի իրականացվել՝ այն դեպքում, որ ցանկացած երկրի դեսպանության գլխավոր միջոցառումն է.  պետք է տարին մեկ կազմակերպվի, որ պետության բարեկամները, քաղաքական, հասարակական գործիչները մեկտեղվեն:

Երկու դեսպանություն է կազմակերպել այդ ընդունելությունը՝ Ֆրանսիայի և Գերմանիայի»,- ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հանրային և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում:

Անդրադառնալով Արցախի շրջափակման հարցում հայկական կողմի դիվանագիտական քայլերին՝ Էդգար Ղազարյանը ցավով արձանագրեց, որ այս պահին դիվանագիտական շփումներում կա  դադար:

«Արցախի այս քաղաքական-հումանիտար շրջափակման հիմնական պատասխանատուն Ադրբեջանն է, իսկ ՀՀ իշխանությունները որևէ կերպ Ադրբեջանի իշխանությունների հետ չեն շփվում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Արցախի շրջափակումից հետո ՀՀ ԱԳ նախարարը մերժել էր Մոսկվայում Ադրբեջանի և ՌԴ-ի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումը, Սանկտ Պետերբուրգում էլ Փաշինյանն ու Ալիևը չհանդիպեցին: Ապա հավելեց. «Քիչ առաջ կարդացի՝ Դավոսի տնտեսական ֆորումում հաստատվել է՝ Ադրբեջանի նախագահի, և մերժվել է՝ Նիկոլ  Փաշինյանի մասնակցությունը: Այսինքն՝  ևս մեկ հնարավոր հարթակից, որտեղ կարելի էր այս  շրջանում որևէ պայմանավորվածություն ձեռք բերվեր, հայկական դիվանագիտությունը խուսափում է մտածված կերպով»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս