«Փաշինյանն ի՞նչ է առաջարկում, որ Ռուբեն Վարդանյանն ասի՝ Իլհամն իմ մեծ ախպերն ա՞…». Շարմազանով

«Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանն ամեն կերպ փորձում էր դուր գալ Թուրքիային և Ադրբեջանին, ինչ, ի վերջո, ոչ միայն խոսքերով երևաց, այլ նաև՝ գործերով, երբ նա հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից՝ այն ժամանակ, երբ նույն թուրք-ադրբեջանական զորավարժությունները վերջին երկու տարվա մեջ չորս-հինգ անգամ արդեն եղել էին»,- «դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Քանի որ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ թվարկել էր կետեր, թե ինչ չպետք է անի Արցախի ղեկավարությունը և մասնավորապես շեշտել՝ «առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից», 168.am-ը Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում նման հայտարարությունները. արդյո՞ք սա պետք է ընկալել որպես կոչ՝ հանձնառու լինել ադրբեջանական բոլոր պահանջներին և չհակազդել ստեղծված իրավիճակին:

Ի պատասխան՝ քաղաքական գործիչը համոզում հայտնեց, որ Փաշինյանը «ծանր է տանում» հանգամանքը, որ Արցախում դեռ կան ուժեր, որոնք Արցախի տեղը տեսնում են անկախ Արցախում:

«Եթե ասում է՝ չանենք հայտարարութուն, որը կարող է սրել իրավիճակ, այսինքն՝ ի՞նչ է առաջարկում. Ռուբեն Վարդանյանը կանգնի և ասի՝ Իլհամ Ալիևը իմ մեծ ախպերն ա՞, իր նման ասի՝ Իլհամ Ալիևը կառուցողական է՞: Ինչ ասեն, էլի, էդ մարդիկ»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս