Այսօր «Հայաքվե» նախաձեռնության անդամներն ամփոփեցին առաջին փուլի արդյունքները՝ տեղեկացնելով, որ «Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի:
168.am-ը հայտարարագրերի շարքի հերթական հրապարակմամբ անդրադառնում է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի ու նրա ընտանիքի տպավորիչ ունեցվածքին: Ինչպես և սպասելի էր՝ թավշյա հեղափոխությունը դրական է ազդել Միքայելյանների գերդաստանի վրա:
«Նման զրույց անող մարդկանց» տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հիշեցնում է 2000-ական թվականների տնտեսական իրողությունները՝ նկատելով, որ այսօր համանման իրողությունների մասին գովեստով խոսողներն այդ օրերին իրենց թերթերի էջերում քննադատությամբ էին հանդես գալիս:
168.am-ը երեկ անդրադարձել էր «AWI»-ի ժամացույցների հանդեպ Փաշինյանի ու նրա կնոջ ունեցած ընդգծված վերաբերմունքի մասին: Նշել էինք նաև, որ Աննա Հակոբյանն ադամանդակուռ հայկական արտադրության «AWI» ժամացույցներ է նվիրել մի քանի հայ ոճաբանների:
Առկա գործընթացների վրա Սերժ Սարգսյանի նամակ-ուղերձի հնարավոր ազդեցության մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ վերլուծաբանն արձանագրեց, որ մեր նախագահները, նույնիսկ պաշտոնաթող կարգավիճակում, քաղաքական ծանրաքաշներ են, որոնք հսկայական ինֆորմացիայի, կապերի են տիրապետում և տարբեր շրջանակներում մեծ հեղինակություն ունեն:
Երբ ես այս թեման բարձրացրի, ասացի՝ ես գիտեմ, թե ինչ եմ ասում՝ բարձրացրե՛ք այդ թեման: Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն բերել բանակցային օրակարգ. Ադրբեջանն իսկապես այդ մտքից սարսափում է, որովհետև դա Ադրբեջանին դնում է լրջագույն դիլեմայի առաջ. նա, եթե ընդունի, որ դա մտնի օրակարգ, փաստորեն ինքնաբերաբար օրակարգ են գալիս Շուշիի ու Հադրութի հարցը, որոնք գտնվում են ԼՂԻՄ սահմաններում:
«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման 100 օրը և ներկայացրեց ընկերության զարգացման ռազմավարությունն ու տեսլականը:
Իշխանամերձ լրատվամիջոցներից մեկն ասուլիսում Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք շարունակում է մնալ 2015 թվականին արտահայտած այն կարծիքին, որ «Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ»:
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այսօր, թերևս, մի քանի անցանկալի շեղումներ ունեցավ. դրանցից մեկն Արցախի բնակչի հարցն էր: Հեռախոսով հնչեցված հարցը, տպավորություն էր, որ հունից հանեց ասուլիսում իր հունը դժվարորեն պահող պաշտոնյային: Իսկ Արցախի բնակչին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Միքայելին, հարց տալու հնարավորություն էր տվել լրագրողը:
«Շնորհավորում եմ բոլոր էն մարդկանց, ում ծննդյան օրն էսօր ա, շնորհավորում եմ»,- կալանավորված Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա մասին լրագրողի հիշեցմանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Հրավիրված ասուլիսում լրագրողի հարցադրմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը՝ Արցախում առկա հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի խորհրդավորությունն ու խորհրդապահությունը քննարկելուց հետո սկսեց քննարկել այն նախաձեռնությունները, որով, օրինակ, ՀՀ կառավարությանն արգելում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս իրավիճակում էսկալացիան որևէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող, իսկ լավագույն ճանապարհներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելուն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
«Այդ որոշման մեջ ասվում է, որ ՌԴ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս ԼՂ գործուղել խաղաղապահներ՝ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար, և այս ձևակերպումը վերցված է ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին հղված դիմումից։
Նրա կարծիքով, ԼՂ ներկայացուցիչներն ու ժողովուրդն այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել, գեներացնել ոչ միայն բովանդակություն, այլև կրել քաղաքական պատասխանատվություն այդ բովանդակության համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է հրավիրել, և աշխարհաքաղաքական մտահոգիչ իրավիճակի ու դրանից բխող սպառնալիքների մասին հերթական արձանագրումներից հետո՝ անդրադարձավ լրագրողների հարցերին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներն ու նրանց աջակիցներն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակը հանձնեցին ՀՀ-ում այդ երկրների դեսպանություններին։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը կարծում է, որ Ադրբեջանը թիրախավորելով ՀՀ հանքարդյունաբերությունը՝ այդ կերպ փորձում է հարվածել ՀՀ տնտեսությանը:
«Մենք միշտ ունեցել ենք փորձը, որ ոչ մի երկիր մեզ համար իր արյունը չի թափել. մենք ինքներս կամ պետք է այնքան խելք ունենայինք, չհասցնեինք դրան, կամ՝ դրանից հետո խելք ունենանք: Մեր հույսով պետք է մենք ապրենք ու պայքարենք»,- վստահեցրեց մեկ ուրիշը:
«Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, ապա այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում արդեն հրապարակվել են բարձրաստիճան պաշտոնյաների 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:
«Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներ» թեմայով հրավիրված ասուլիսում հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հետաքրքրական դրվագներ հանրայնացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի կենսագրությունից:
Այսօր «Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներին» թեմայով ասուլիս էր հրավիրել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նա ներկայացրեց ԿԸՀ գործունեությունն այս իշխանությունների տարիներին, ապա այս իշխանությունների օրոք կազմակերպված բոլոր ընտրություններում արձանագրեց «բռնաճնշումների և իշխանազավթման» ցցուն օրինակներ:
«Ո՞վ էր խանգարում նրանց դա անել անցյալ տարվա դեկտեմբերին, հունվարին,- 168.am-ի հետ զրույցում արձագանքեց քաղաքագետը՝ մանրամասնելով,- Փաստահավաք առաքելությունը պետք է փաստեր հավաքեր ադրբեջանական շրջափակման, մարդկության դեմ գործվող հանցագործություն մասին, բայց քանի որ Փաշինյանը համամասնակից է այդ գործություններին, չի դիմել: Այժմ՝ իր համար ընդամենն ալիբի է փորձում ստեղծել՝ թե այդ 7 ամիսներին սեփական փիառով չի զբաղվել, այլ Արցախի մասին է մտածել: Մինչդեռ ինքը համամասնակից է այդ իրավիճակին. իր խոսքերից հետո ամեն անգամ Արցախում իրավիճակը սրվել է, այսինքն՝ Ադրբեջանը դա համարել է քարտ-բլանշ:
«Վիճաբանություն տեղի ունեցավ նրա համար, որ ինն ամիս ա՝ խաբում ա՝ աչքերիս մեջ նայելով,- Կառավարության շենքի մոտ Անահիտ Ավանեսյանի հետ վիճելուց հետո լրագրողին պատմեց քաղաքացին՝ մանրամասնելով,- Թե անկողնային հիվանդ բուժելու գումարը պետությունն ի վիճակի չէ տալու»:
«Ի՞նչ է նշանակում՝ մտերիմն է, մերձավորն է»,- Կառավարության նիստից հետո լրագրողի հետ զրույցում արձագանքեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը, մարզպետի մերձավորը զբաղված է համայնքային հողերին տիրանալով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Արցախում ստեղծված իրավիճակի մասին լրագրողի հարցադրումներին ի պատասխան՝ դարձյալ խոսեց ՀՀ արձանագրած «աճերի» մասին: Ինչպես ասում են՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին:
«Մեր մասնագետները, կապի մեջ լինելով մանկաբուժական ծառայության հետ, փորձում են կազմակերպել նաև մասնագիտական հավելյալ աջակցություն: Բայց մեծահասակ պացիենտներ կան, որոնք այս պահին տեղափոխման կարիք ունեն, և ակնկալում ենք հնարավորինս մոտ ժամանակներում տեղափոխում իրականացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում հրապարակվել են բարձրաստիճան պաշտոնյաների 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։