Հանուն Հայաստանի Հանրապետության կայացված որոշման հետևում կանգնած է Հանրապետության հրապարակում նստած անձը. Գեղամ Մանուկյան

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, երեկ քննվում էր Վանաձորի ընտրված համայնքապետ, շուրջ 2 տարի առանց մեղադրական դատավճռի կալանավորված Մամիկոն Ասլանյանի պաշտպանական թիմի միջնորդությունը` վերջինիս խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։

Որոշումը հրապարակվեց այսօր` ժամը 11:00-ին. Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։ Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված։

168.am-ի հետ զրույցում այս որոշմանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մասնավորապես նշելով. «Դատավորների մեծ մասը գտնվում է իշխանության ճնշման տակ: Իշխանությունն իր ցանկությամբ, իր կամակորությամբ քաղաքական նպատակներով շարունակում է կալանքի տակ պահել մեր շատ հայրենակիցների: Դրա ամենավառ վկայություններից մեկը Մամիկոն Ասլանյանի դրվագն է. նա երկու տարի է անազատության մեջ  միայն այն բանի համար, որ իշխանությանը ոչ հաճո քաղաքապետ է, ՀՀ երրորդ խոշոր համայնքի ղեկավարն է, իշխանությունն ընտրություններում պարտվել է Մամիկոն Ասլանյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս