Բաժիններ՝

Հրատապ մեկ անձ ընթացակարգով հերթական գնումը. ՊԵԿ-ը 2 միլիոն 850 հազար դրամով կվերանորոգի իր վարչական շենքերից մեկը

Պետեկամուտների կոմիտեն օրերս ոչ մրցակցային հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սևան Նալբանդյան Արշակի» ԱՁ-ի հետ:

2 միլիոն 850 հազար դրամով այս ընկերությանն է վստահվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում ընթացիկ նորոգման աշխատանքները:

Ի դեպ, մարտ ամսին գնանշման հարցում ընթացակարգով դարձյալ այս ընկերությունն էր իրականացրել հենց նույն շենքի ընթացիկ նորոգման աշխատանքները:

ՊԵԿ-ի հրատապ մեկ անձ ընթացակարգով գնումների մասին.

Կարդացեք նաև

Ըստ armeps պետգնումների համակարգի՝ տարեսկզբից մինչ օրս ՊԵԿ-ը ՀՄԱ ընթացակարգով շուրջ 12 պայմանագիր է կնքել:

Առաջինը՝ 2023 թվականի ապրիլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ՊՈԱԿ-ի հետ: Պայմանագիրը կնքվել էր Հարկ վճարողի օրվան նվիրված համերգի կազմակերպման ծառայությունների մատուցման համար. պայմանագրի գինն էլ 11 միլիոն 504 հազար 400 դրամ էր:

Տեսանյութեր

Լրահոս