Մասնագիտական տարբեր շրջանակներ դրամի շուրջ 7 տոկոս արժեզրկումը չեն պայմանավորում տնտեսությունից եկող ազդակներով. որպես պատճառ են նշում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից հետո առկա խուճապային տրամադրություններն ու անվտանգային մարտահրավերների ձևավորած բացասական սպասումները։
Հայաստանից Ռուսաստան գնացող կոնյակով բեռնված շուրջ 60 բեռնատար, 2 շաբաթ է՝ կանգնած է Լարսում: Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, նաև իրականացվում են փորձաքննություններ:
«Որևէ մեկը չի գնալու կամովին ցեղասպանվելու. ակնհայտ է՝ Ադրբեջանը ռազմական հանցագործ է: Ո՞վ կգնա, կվերադառնա՝ ինչքան էլ այդ մարդիկ այսօր կանգնած են ծայրահեղ խնդիրների առջև. մարդիկ քնում են մեքենաների մեջ, տարրական՝ հիգիենայի պարագաների կարիք ունեն, բայց միևնույն է, ես այս պահին չեմ տեսնում տրամաբանական հնարավորություն՝ նույնիսկ, եթե միջազգային կառույցներն ինչ-ինչ երաշխիքներ տան: Մենք այդ երաշխիքները տեսանք. միջազգային կառույցների երաշխիքների ներքո ցեղասպանվեց Արցախի ժողովուրդը»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:
Ի պատասխան՝ իրավապաշտպանը նկատեց, որ այս հարցադրումներին հստակ պատասխանելու համար նախ պետք է տեղեկանալ, թե ՄԱԿ-ի որ մարմիններն են Արցախ ժամանել, կոնկրետ ինչ նպատակներով, ում և ինչ զեկուցելու նպատակով:
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը հերթական դրամաշնորհն է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կեցության ապահովման» համար: Դրամաշնորհի պայմանագրի ընդհանուր գինը 100 միլիոն դրամ է:
«Ցանկացած աշխարհագրական տարածք առաջնահերթ կերպով պատկանում է այն ժողովրդին, որն այդտեղ ապրում է, իսկ մենք, ցավոք, ականատես եղանք էթնիկ զտման Արցախում, ընդ որում, դա կանխատեսելի էր ի սկզբանե,- 168.am-ի հետ զրույցում հայկական Արցախի հեռանկարի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ արձանագրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մանրամասնելով,- Ադբեջանի ռազմավարությունն էր ստեղծված իրավիճակում խնդիրը հենց նման կերպ լուծելու, որովհետև սա երկարաժամկետ ծրագրված գործողություն էր՝ սկսած Արցախի շրջափակումից, այնտեղ հումանիտար խնդիրների հրահրումից և հետո՝ հանգուցալուծումն էլ՝ նոր պատերազմի միջոցով բռնի տեղահանման դրդում»:
Արցախում սանձազերծված պատերազմից մեկ օր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի պայմանագիր է կնքում 2014 թվականին Ստեփանավանում գրանցված և 2018 թվականից Դիաննա Սարգսյանին պատկանող ՎՍ գրուպ ՍՊԸ-ի հետ:
Արցախի ու Հայաստանի անվտանգության դեմ ադրբեջանական ոտնձգությունները շարունակվում են նաև քարոզչական և տեղեկատվական հարթակներում։ Վերջինիս դրսևորումներից է, օրինակ, «Գուգլ» և «Յանդեքս» համակարգերի քարտեզներում հայկական տեղանուններն ադրբեջանականով փոխարինելու արշավը։
«ՌԴ-ն էլ չի անդամակցում այս դատարանին, բայց եթե նրա քրեական հետապնդման սուբյեկտը՝ Պուտինը, կամ որևէ գեներալ հայտնվի ՀՀ տարածքում, ՀՀ-ն, լինելով կանոնադրության անդամ-պետություն, պարտավոր կլինի գործել. ձերբակալել, հանձնել, կամ՝ այլ իրավական փոխօգնության գործողություններ կատարել»:
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որն Արցախում կանգնած էր միայն մի նպատակով, որ թույլ չտա՝ դա լինի, բայց դա եղավ: Արևմուտքը լրիվ տեսնում էր՝ ինչ է կատարվում, մի քանի նախադասություն ասեց, բայց ոչ մի կերպ չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի:
«Պետք է իշխանության մեջ արդեն ճաքեր լինեն, որ իմաստ լինի ԱԺ-ի միջոցով Նիկոլ Փաշինյանին փոխել, բայց դա դեռ տեղի չի ունեցել, ինչ-որ ժամանակ հետո պետք է անուն տալ»,- այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ընդդիմության թեկնածուի անունը հանրայնացնելու մասին հարցադրմանը:
Երևանում ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմական ու քաղաքական գործիչների երթ է անցկացվում:
«Տղաներն արդեն երկու տարի այնտեղ նստած են, գյուղերից մարդիկ են վերցնում-բռնում տանում, բեսպրեդել. ինչ ուզում՝ անում են, և այդ անթույլատրելիությունն անպատժելիության զուգակցելով՝ հասնում ենք սրան:
Երևանում ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մեր բոլոր գերիների կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում կոմպոզիտոր, թատերագետ Մարինե Ալեսը, որը Ռուբեն Վարդանյանի քույրն է, նշեց. «Մեզ ազնիվ ապրելու խիզախություն է պետք։ Աստված հային ուժ, իմաստնություն ու ազնիվ ապրելու խիզախություն տա»:
«Զուգահեռը, որը տարվում է 1915 թվականի Ցեղասպանության հետ, դա այդպես է ամբողջ էությամբ, բայց այն տարբերությամբ, որ 1915 թվականին մենք չունեինք ազգային պետականություն, այժմ ունեինք ազգային պետականություն, որի վերին օրենքում գրված էր, որ ՀՀ-ն Արցախի իրավական պաշտպանն է, երաշխավորն է, տերն է, երբ բազում պաշտոնական հայտարարագրություններով հավաստվում էր, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը պիտի ապահովի Արցախի ազգաբնակչության գոնե խաղաղ գոյակցությունը:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորությանը՝ նկատելով, որ հանդիպում դեռ հնարավոր չէ։
«Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ թեև հպարտությունն ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը. լավ կլինի, որ մարդկանց բոլորս միասին փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը ևս»։
«Այդ ո՞նց է պատահում, որ իշխանության համակիր մարդը՝ Սամվել Բաբայանը, որ «օտ ի դո» թաթախված էր Ղարաբաղյան պատերազմում, գալիս-անցնում է, իսկ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվում է: Դա ցույց է տալիս, որ մեր իշխանությունները փոխադարձ կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ: Այսինքն՝ Ղարաբաղյան այս թնջուկի մեջ 3-ն էլ համաձայնեցված են գործում, և այդ համաձայնության հետևանքով է հայ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը ողբերգության մեջ»։
«Այս փաստաթղթի՝ Հռոմի ստատուտի ընդունումն ուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի, և ավելի կոնկրետ՝ ՌԴ նախագահ Պուտինի դեմ: Իրենց բոլոր կռուտիտները, թե Հռոմի ստատուտն առանց որևէ վերապահումի ընդունում ենք, որպեսզի իրավունք ունենանք Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների համար դիմել ՄՔԴ, անամոթ և լկտի սուտ են,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ապա պարզաբանեց, թե ինչու,- Ադրբեջանը չի վավերացրել, և Ադրբեջանի Միլի-մեջլիսը հայտարարեց, որ առաջիկայում չի էլ պատրաստվում վավերացնել Հռոմի ստատուտը: Իսկ դա նշանակում է, որ դու չես կարող Միջազգային քրեական դատարան դիմել մի երկրի հանդեպ, որը ստատուտի անդամ չէ»:
«Ընդդիմությունն այսօր ցանկանում է երկիրը փրկել, փրկել այն, ինչ մնացել է Արցախից: Ասեմ ձեզ՝ դրա հնարավորությունը դեռ կա, դեռ Արցախը փրկելու հնարավորություն կա, մինչև հոկտեմբերի 5-ը, երբ Նիկոլ Փաշինյան կոչվող անձը հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ: Մինչ այդ՝ եթե հնարավոր լինի ՀՀ-ում ինչ-որ բան փոխել, հնարավորություն կա Արցախից ինչ-որ բան փրկել»:
«Հայաստանն արդեն այդ ճակատագիրն ունեցել է, Արցախը Հայաստանի անբաժան ու ամենաթանկագին մասն էր, այնպես որ՝ Հայաստանի հետ արդեն իսկ պատահել է: Արցախը օտար մարմի՞ն էր. Արցախը Հայաստանն էր, հեչ պետք չէր գոռալ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց Արցախը Հայաստան էր: Հիմա այն, ինչ պատահել է, այդ Ցեղասպանությունը, պատահել է Հայաստանի՛ հետ»,- նշեց նա:
«Սփյուռքում դիմադրական մտայնություն կա: Սփյուռքը 100 տոկոսով Արցախի ու արցախահայության հետ է, և ամենուր աշխատանքի մեջ է՝ ցույցերով, քաղաքական շփումներով: Լինի ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ֆրանսիա, Միջին Արևելք՝ մեր բոլոր լծակները գործածում ենք, որպեսզի միջազգային ընտանիքը գիտակցի՝ Ցեղասպանություն է պատրաստվում արցախցիների դեմ, և պետք է ժամ առաջ իրենց պատասխանատվությունը ստանձնեն»։
«Ցանկացած հայի սրտում, ում համար Արցախը հայրենիք է, ոչ թե միայն ցավ, տառապանք կա, այլև ցասում,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը՝ տեղեկացնելով, որ նախօրեին ՀՅԴ Մոնտրեալի կառույցների նախաձեռնմամբ տեղի է ունեցել Արցախի զորակցության ժողովրդական հավաք,- Հանդիպումն այնպես չէր, որ միայն զեկուցում էինք, այլև լսում էինք ժողովրդին: Ահավոր հիասթափված, հուսախաբ, զայրացած, ուղղակիորեն տառապանքի մեջ է Կանադայի սփյուռքյան գաղութը. Արցախի հանձնումի, վաճառքի հետ չի հաշտվել:
«Թավշյա» իրադարձություններից մեկ տարի անց, երբ արտերկրյա վոյաժների ժամանակ սփյուռքի հայ համայնքներում հիմնականում սիրով էին ընդունում «թավշյա» ժպիտով իշխանություններին, անսպասելիորեն լինում էին նաև չնախատեսված դրվագներ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պարզվում է, հանրապետության ճանապարհների պահպանման, վերանորոգման առաքելությունը վստահում է միայն «զեմլյակներին»:
«Եթե նման բան չի եղել, թող այսօրվա իշխանությունը հերքի: Չեն հերքում, որովհետև եթե հերքեն, ռուսական կողմն այնպիսի փաստեր կբերի, որ կպայթեցնի մեր հասարակությունը,- նշեց նա և հավելեց,- Իհարկե, մեր հայրենակիցները վրդովվում են, ասում են՝ ՌԴ-ն հզոր պետություն է, գիտեր, որ Նիկոլը կմերժեր, որովհետև ՌԴ-ին այստեղից հեռացնելու խնդիր ունի, իրենք չունեի՞ն արդյոք պլան Բ: Ես այդ հարցադրմանը համամիտ եմ»:
Նույնիսկ Կոնգրեսի անդամները, որոնց հետ ես կապի մեջ եմ, ասում են՝ Ադրբեջանի դեսպանն ամեն օր գալիս է, գրասենյակից գրասենյակ է գնում, լոբբի է անում (մի բան, ինչի կարիքն այսօր Ադրբեջանը չունի. իրենք արդեն իրենց ուզածն անում են ուժով, բռնարարքներով. այդ աշխատանքի կարիքն ունի հայկական կողմը, որովհետև մենք օգնության, մարդկանց կարեկցանքի ու հասկացողության կարիքն ունենք), բայց երբեք չենք տեսել ՀՀ դեսպանին ՄԱԿ-ի շենքում:
«Այս պահի դրությամբ Արցախում մարդկանց մոտ անորոշ վիճակ է. մարդիկ պետությունից սպասում են ինչ-որ նորության,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտում տիրող այս պահի վիճակին՝ նշեց արցախցի Աննա Մ.-ն՝ հավելելով, որ այս պահին գյուղերից տարհանված շատ մարդիկ ուղղակի անօթևան են,- Գյուղերից տարհանված մարդիկ փողոցներում են, ինչքան կարողանում ենք, շենքի բնակիչներով փորձում ենք այդ մարդկանց օգնել. բակերում կրակներ են վառում՝ ում տանն ինչ կա, դնում են սեղաններին, հագուստներ են տալիս:
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Հենց այս պահին էլ İCTİMAİ TV ադրբեջանական լրատվամիջոցն անգամ ուղիղ հեռարձակման հղում է տեղադրել իր յութուբյան էջում՝ «Երևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է իրականացվում. ՈւՂԻՂ» վերտառությամբ:
«Դեռևս սեպտեմբերի 19-ին՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի՝ դեպի ՀՀ մարդկանց հնարավոր հոսքի դեպքում՝ ինչպես, ինչով և որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ կրկնելով 40 հազար տեղերի նախապատրաստության մասին իր նախկին հայտարարությունը։