Ստյոպա Սաֆարյանի պատասխանը՝ Գուրգեն Եղիազարյանին. Րաֆֆի Հովհաննիսյանը ուտուշ-խմուշի չէր գնացել

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Շատ գեղեցիկ աղջիկ ունի, լավ տղա, խոսում են հայրը, մայրը, որոնք պատկառելի մարդիկ են, բայց ինքը բան չի խոսում: Քեզ մի քիչ թենածուի նման պահի (ՐաֆֆիՀովհաննիսյանինէդիմումՏ.Մ.): Նա Սերժ Սարգսյանի մասին խոսում է այնպես, կարծես նրա շտաբի պետը լինի: Հովիկ Աբրահամյանն ըտենց չի գովում Սերժ Սարգսյանին, ոնց որ սրանք: Հովիկ Աբրահամյանը մինչև հիմա ծպտուն չի հանել: Իսկ այս հակառակորդները սազերն առած գովում են: Հիմա էլ երևի ասել են, թե շատ ես գովում, որոշել է ասի, թե Սերժ Սարգսյան, ներղություն խնդրի հայ ժողովրդից»:

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այս առնչությամբ ասաց. «Ես ցնցված եմ: Ո՞ր երկրում է քարոզարշավը նայում Գուրգեն Եղիազարյանը: Րաֆֆի Հովհաննիսյանին հասցված մեղադրանքներն ու թերությունների մատնանշումները Գուրգեն Եղիազարյանի ականջներին երևի տողատակերն են թվում: Սա իրականության աղավաղված ընկալում է՝ ավելին ասել չեմ կարող»:

Ինչ վերաբերում է Գուրգեն Եղիազարյանի մյուս հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո մասնակցել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ու «նրա հետ բաժակ է բարձրացրել, իսկ հետո ընդդիմություն է ձևացել», ապա Ս. Սաֆարյանն ասաց.

«Կրկին աղավաղված ընկալում: Րաֆֆի Հովհաննիսյանը ուտուշ-խմուշի չէր գնացել, այլ ԱԺ այն նիտին, որտեղ տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա շարունակում զրպարտել: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը բաժակները իրար չեն խփել. Գուրգեն Եղիազարյանի աչքերին տեսիլքներ են երևում»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր. «Երբ հարցնում էին՝ Րաֆֆին ասում էր՝ ես սև վերնաշապիկով եմ եղել: Ասում է՝ գնացի Սերժ Սարգսյանին շնորհավորեցի, բայց բաժակս չխփեցի նրա բաժակին: Ուրեմն՝ կադրերը գնացել նայել է, տեսել է որտեղ բաժակը խփելու կադրը չկա, որոշել է այդպես ասել: Բայց լուսանկար կա՝ դեմ դիմաց կանգնած են, բաժակները պատրաստ խփելու: Հարցնում են՝ ինչո՞ւ գնացիր, ասում է՝ այո, գնացի, գնացի նաև Բաքու: Էտ ո՞ւմ թիկունքին ԱՄՆ դեսպանը կանգներ, որ չգնար Բաքու: Այ Բաքու իսկական Աշոտ Բլեյանն է գնացել: Ես Րաֆֆի քայլը, արձանագրել եմ որպես ստոր քայլ: Եթե դու Սերժ Սարգսյանի ընկերն ես, բա ի՞նչ պիտի անեիր, պիտի գնայիր»:

Տեսանյութեր

Լրահոս