
Ըմբռնումով է մոտենում Անդրիաս Ղուկասյանի քայլին, բայց սատարել-չսատարելու մասին ոչինչ չի կարողանում ասել

«Հարգում եմ Անդրիաս Ղուկասյանի հացադուլին դիմելու քայլը, որը, կարծում եմ, նպատակ ունի շեշտադրել երկրում առկա իրավիճակի անելանելիության մասին իր պատկերացումները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի` հացադուլ հայտարարելու քայլին: Վերջինս նշեց, որ ոչ միայն ինքը, այլև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շատ ներկայացուցիչներ արդեն այցելել են Անդրիաս Ղուկասյանին և հարգանքով են մոտենում նրա որոշմանը:
Ինչ վերաբերում է թեկնածուին սատարելուն, ապա Արթուր Ավթանդիլյանն ասաց. «Որպես քաղաքական ակցիայի մասնակից՝ որևէ որոշում կուսակցությունն Անդրիաս Ղուկասյանին սատարելու կամ չսատարելու վերաբերյալ չունի»:
Մեր դիտարկմանը, թե անձամբ Դուք՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, չե՞ք սատարում նրան, Արթուր Ավթանդիլյանը պատասխանեց. «Ես ըմբռնումով եմ մոտենում նրա քայլին, սատարել կամ չսատարելու մասին ոչինչ ասել չեմ կարող»: