
Կարտ խաղում են նախագահ դարձած թեկնածուի շտաբում

ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե նախընտրական շտաբները «ազատ ժամանցի վայրեր» են, և որ ինքն, օրինակ, այդպիսի գործունեություն է ծավալել 1996թ. նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում:
«Վազգեն Մանուկյանի շտաբում ի՞նչ էինք անում՝ կարտ էինք խաղում, սուրճ էինք խմում»,- ասել էր Վարդան Սեդրակյանը:
168.am-ը 1996 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ, «Ազգային պետություն» կուսակցության նախագաh Սամվել Շահինյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են Վարդան Սեդրակյանի վերոնշյալ հայտարարությունները, թե՞ ոչ, ինչին ի պատասխան, նա ասաց.
«Նման բան բացառվում է: Թղթախաղը ես կտրականապես հերքում եմ: Սուրճ խմում էինք չափից շատ, ծխում էինք՝ չափից շատ, բայց կարտ խաղալն աբսուրդի վերջն է: Ընդհանրապես կարտ են խաղում նախագահ դարձած թեկնածուի շտաբում, բայց ոչ Վազգեն Մանուկյանի շտաբում»:
Սամվել Շահինյանի ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: