
Արդյոք տա՞ք է Անդրիաս Ղուկասյանի հագուստը (տեսանյութ)
Նույնիսկ եղանակային պայմանները չեն խանգարում, որպեսզի ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շարունակի իր հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նշենք, որ մեր այցելության պահին մայրաքաղաքում ձյուն էր տեղում:
«Դիմանում եմ եղանակային պայմաններին, նորմալ է: Չեմ մտափոխվել, շարունակելու եմ մինչև վերջ գնալ»,- ասաց նախագահի թեկնածուն:
Ա. Ղուկասյանը նաև ասաց, որ իր հագուստներն իրեն տաք են պահում, և ինքը չի մրսում:
Մեր հարցին, թե շարունակում եք միայն սա՞ռը ջուր օգտագործել, թեկնածուն պատասխանեց, որ հիմա արդեն՝ պայմանավորված եղանակային պայմաններով, նաև տաք ջուր է օգտագործում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: