Գարեգին Նժդեհն ու Պարույր Հայրիկյանը նույն ճանապարհն են անցել. Ինձ էլ ժամանակին Սիբիրից բերել են ԿԳԲ-ի բանտ

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ էր Ձեզ հրավիրել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերային, երբ ներկա էին Հանրապետական կուսակցության անդամները, ասաց.

«Ո՞վ էր հրավիրել: Հազար ներողություն եմ ուզում խնդրել իրենից, բայց չեմ հիշում անունը, ֆիլմի պատասխանատուներից էր: Հրավերներ ստացել են նաև մյուս թեկնածուները: Բայց, հավանաբար, միայն ես կարողացա ժամանակացույցս տեղաշարժել ու ներկա գտնվել»:

Դիտարկմանը, թե հավանե՞լ եք ֆիլմը, նախագահի թեկնածուն պատասխանեց. «Նժդեհը մեր ազգային նվիրական կերպարներից մեկն է, ում վերաբերյալ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է ու լուրջ: Եթե ինձ հարցնեին՝ գոնե սցենարի մեջ որոշ ուղղումներ կանեի: Օրինակ՝ ֆիլմում Նժդեհն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, բայց այն տարիներին այս բառը որպես այդպիսին չկար: Ես կօգնեի իրենց: Ընդհանրապես շատ է պատահել, որ ֆիլմարտադրողներին օգնել եմ:

Բայց ֆիլմը շատ հուզիչ էր: Ես իսկապես տառապագին պահեր ապրեցի: Գուցե գրեթե նույն ճանապարհն անցել էի, դա էր պատճառը: Ինձ էլ ժամանակին Սիբիրից բերել են ԿԳԲ-ի բանտ»:

Տեսանյութեր

Լրահոս