Գուրգեն Եղիազարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Քեզ մի քիչ թեկնածուի նման պահի

«ՀՀԿ-ի միակ մտածմունքը մարդկանց ապահովելն է դատարկ ընտրատեղամասերում, որոնց համար արդեն որոշակի քայլեր են կատարվում: Գնացեք յուրաքանչյուր սրճարան, եթե երաժշտությունը ձեզ չխանգարի, որոշ մարդիկ էլ ձայնագրիչներ միացրած չլինեն, դուք կլսեք, որ մարդկանց արդեն սկսել են ցուցակարգրել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Պետական ծառայողներից պահանջում են 10+1 մարդ: Եվ ասել են՝ ամեն շաբաթը մեկ ցուցակում երկու-երեք հոգի պետք է ավելացնեն: Եվ սա արվում է ոչ թե նրա համար, որ հաղթեն, ասենք, Րաֆֆիին, այլ՝ բազմություն ցույց տալու համար: Րաֆֆին պայքարի մեջ չմտած էլ պարտվել էր: Քաղաքը դատարկ է լինելու, որն էլ լցնել է պետք»,- նշեց նա՝ հավելելով, որ պայքարն ընթանալու է երկրորդ տեղի համար:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ինքը որպես մարդ ափսոսում է, որ նախընտրական այս թոհուբոհի մեջ մասնակցում է Պարույր Հայրիկյանը, ով, ըստ նրա՝ Հայաստանի անկախության համար որոշակի քայլեր է արել. «Նա պետք է թույլ չտար իրեն մասնակցել այս թատրոնում»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Գ. Եղիազարյանն ասաց, որ՝ նայելով նրա նախընտրական տեսահոլովակը, Րաֆֆիին չճանաչելու դեպքում, ինքն էլ կարող էր ազդվել: «Շատ գեղեցիկ աղջիկ ունի, լավ տղա, խոսում են հայրը, մայրը, որոնք պատկառելի մարդիկ են, բայց ինքը բան չի խոսում: Քեզ մի քիչ թենածուի նման պահի (Րաֆֆի Հովհաննիսյանին է դիմում- Տ.Մ.):

Կարդացեք նաև

Նա Սերժ Սարգսյանի մասին խոսում է այնպես, կարծես նրա շտաբի պետը լինի: Հովիկ Աբրահամյանն ըտենց չի գովում Սերժ Սարգսյանին, ոնց որ սրանք: Հովիկ Աբրահամյանը մինչև հիմա ծպտուն չի հանել: Իսկ այս հակառակորդները սազերն առած գովում են: Հիմա էլ երևի ասել են, թե շատ ես գովում, որոշել է ասի, թե Սերժ Սարգսյան, ներղություն խնդրի հայ ժողովրդից»,- հավելեց նա:

Հարցին, թե ուզո՞ւմ եք ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի դրածո՞ն է, Եղիազարյանը պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է մի բանի մասին ասեմ, որ դուք ինքներդ գիտեք»:

Տեսանյութեր

Լրահոս