Եթե հասկանայի՝ ինչո՞վ է առաջնորդվում ԱԱԾ-ն, գուցե իրենց գործակալը լինեի

«Սիվիլիթաս» հինմադրամի կողմից կազմակերպած քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հյուրերից մեկի խնդրանքով անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքներին:

Արզումանյանը հիշեցրեց. «2008-ին այլ բաներ էլ են եղել՝ Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և իր ընկերների դատապարտումը: Այսինքն՝ Հայաստանը չի հրաժարվել քաղաքական ընդդիմախոսներին դատապարտելու ուղիներից»:

Պատգամավորը նաև հավելեց. «Այն, որ պարոն Օսկանյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, ես դա բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ: Մենք այս առումով բախտակից ենք պարոն Օսկանյանի հետ, երկուսս էլ, ըստ իշխանությունների, փողերի լվացմամբ ենք զբաղվել: Եթե կարողանայի հասկանալ՝ ինչո՞վ է առաջնորդվում ԱԱԾ-ն, գուցե լինեի իրենց գործակալը և ոչ թե քաղաքական գործիչ: Իսկ ես երբևէ հրաժարվում եմ մեկնաբանել մարդկանց, ում արարքներն ինձ համար անընդունելի են»:

Ալ. Արզումանյանը նշեց, որ «պարոն Օսկանյանը շատ հայտնի մարդ է ՀՀ-ում, իսկ կան մարդիկ, որոնց անունները մենք չգիտենք, բայց որոնք ամեն օր նման հետապնդումների են ենթարկվում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031