Երկուսով հաղթելու և միասին պարտվելու հնարավորություն կա. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վստահ է, որ թեկնածուների միավորման դեպքում ընտրությունները կավարտվեն մեկ փուլով: Մասնավորեցնելով իր այս հայտարարությունը, Հայրիկյանը նշեց, որ, օրինակ, եթե միանան ինքն ու ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ընտրությունը կավարտվի մեկ փուլով:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Ձեր միասնական հայտարարությունից հետո Դուք միավորվելու փորձ կատարեք, Պ. Հայրիկյանը պատասխանեց.

«Երկրորդ փուլն անխուսափելի է մնում, եթե այս երեքից  երկուսը, չեմ ասի՝ որ երկուսը միավորվեն, ապա մեկ փուլով կավարտվի: Ես այն մարդկանցից եմ, որ հասկանում եմ՝ այս փուլում միայն մի քանի անհատներից է կախված ժողովրդի ճակատագիրը: Այս պատճառով շատ պատասխանատու վերաբերունք եմ ցուցաբերում: Բայց պատմական փորձս ցույց է տալիս, որ պետք է զգույշ լինել: Միավորման հավանականություն կա: Մի դեպքում կա միասին հաղթելու 100 տոկոսանոց հնարավորություն, կա 90 տոկոսանոց առաջին փուլով հաղթելու հնարավորություն երկուսի համար և կա միասին պարտվելու հնարավորություն»:

Նա անդրադրձավ նաև իրենց՝ երեք թեկնածուների միասնական հայտարարությանը՝ ասելով, թե դա կոչ է ուղղված բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ գործող նախագահին: «Կոչն ուղղած է բոլոր թեկնածուներին՝ ներառյալ գործող նախագահին: Մենք չենք բացառում իր մասնակցությունը: Սերժ Սարգսյանին, մենք խաղից դուրս չենք համարում: Եթե  ներկայացված լիներ Սարգսյանին գուցե ինքն էլ ստորագրեր: Համարեք, որ այս պահից ներկայացված է նաև իրեն»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Նախագահի թեկնածուն նշեց, թե ինքը համոզված է, որ իր վարկանիշն օրերցօր աճում է, իսկ իր նախընտրական ծրագրի հանդեպ մարդկանց դրական վերաբերմունքը մեծանում է:

Նշենք, որ այսօր մեկնարկեցին նաև Պարույր Հայրիկյանի հանդումները ժողովրդի հետ: Իր առաջին հանդիպումը Հայրիկյանը կանցկացնի Զովունի գյուղում: Որից հետո թեկնածուն կհանդիպի Եղվարդի, Նոր Հաճնի, Բյուրեղավանի բնակիչներին: Իսկ ավելի ուշ կայցելի նաև Կոտայքի մարզի գյուղերը:

Տեսանյութեր

Լրահոս