Բաժիններ՝

Խարիզմատիկ առաջնորդ ունենալու պարագայում ասել, որ մենք խելոք էինք՝ անիմաստ է. Սոս Գիմիշյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին հանճարեղ ձևով կարողացավ վերելք ապահովել: Ասպարեզ բերվեց քաղաքական միտք, քաղաքական բանավեճի մշակույթ, և ոչ բիրտ ուժ՝ զոռբայություն: Դրա արդյունքում մենք ունեցանք քաղաքացիական հասարակություն: Այսօր վիճակն այլ է: Մենք ունենք այն, ինչ ունենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը:

Հարցին, թե հահամի՞տ եք, կոնգրեսի այն անդամների տեսակետներին, թե իր մասնակցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը կլեգիտիմացներ նախագահական ընտրությունները, Ս. Գիմիշյանը չհամաձայնեց՝ կրկին նշելով, թե այդ թեզն առաջ քաշողները պետք է խորհրդարանական մանդատները չվերցնեին՝ նման տեսակետ հայտնելուց առաջ: «Բայց վերցրին, ուրեմն՝ լեգիտիմացրի՞ն: Մենք առաջարկում էինք չվերցնել մադատներն ու դրանով ցույց տալ, որ հիմնական շեշտը դնում ենք նախագահական ընտրությունների վրա, բայց, ցավոք, ՀԱԿ-ում անգամ չքննարկվեց ԱԺ մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը. սուս ու փուս վերցրին ու գնացին»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի սկսած «խաղերին», Սոս Գիմիշյանը վստահեցրեց, թե այդ հարցում ինքն էլ է իրեն մեղավոր համարում, քանի որ չի պնդել, որ չպետք է մասնակցել այդ խաղին: «Մեղավոր ենք, որ գուցե չենք պնդել, բայց դա շատ անշնորհակալ գործ է այդպիսի խարիզմատիկ առաջնորդ ունենալու պարագայում: Կարող էինք ասել, որ մենք խելոք էինք, բայց անիմաստ է: Ես ասել էի՝ եթե սխալ լինենք, հրապարակավ կասենք, որ սխալ էինք, իրենք խելոք էին: Հիմա խոսելը հեշտ է: Բոլորս էլ կարող ենք խոսել: Գնահատականը արդյունքներն են: Արդյունքը սա է՝ այսօրվա գնահատականը»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս