Նրա կողքին է դեռ «գլխավոր ճարտարապետը»՝ Գագիկ Ջհանգիրյանը: Եթե հանկարծ նա վերադառնա իշխանության, արդյո՞ք չի շարունակի իր արածները, մանավանդ, երբ որևէ ներողություն չի խնդրել ժողովրդից:
«Զուտ պրոտոկոլի առումով կարող են լինել այցեր, որոնց մանրամասները նույն պահին չներկայացվեն հանրությանը: Սա ոչ թե ոչ ժողովրդավարական մոտեցում է, այլ պարզապես կարող է խանգարել սկսված գործընթացներին կամ հարցերի շուրջ պայմանավորվածությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կներկակայացնի մանրամասները, երբ լինի դրա անհրաժեշտությունը կամ երբ ինքը հարմար կգտնի»,- ասում է Ռ.Հակոբյանը
«Քաղաքական ժուլիկությունը սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց իրականացնել ՀՀԿ-ի միջոցով, բայց վերջինս լավագույնս օգտագործեց Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունն ու ասաց ցտեսություն, ես չեմ կարող դավադիր քայլ անել գործընկերոջս նկատմամբ»,- ասում է Ռ.Հակոբյանը
Համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, թե «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական հիմք չունի: Այսօր քաղաքներում մարդիկ բարձրաձայն հայտնում են իրենց բողոքն այս իշխանությունների դեմ: Այս տաբուն ջարդվեց: Մարդն այլևս չի ասում, թե ուզում է Րաֆֆի նախագահ կամ Լևոն նախագահ…
Ես չեմ պատկերացնում իմ անդամությունն անձ կուսակցությանը: Անդամակցությունս, հավանաբար, մի հինգ րոպե կտևի մինչ այն պահը, երբ ես կհայտնեմ իմ կարծիքը, որը կարող է համահունչ չլինել անձի կարծիքին, ու ինձ անմիջապես կհեռացնեն կուսակցությունից:
Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար կօգտագործի դեղին BMW Z-3 մակնիշի ավտոմեքենա, որի վրա փակցված են դաշինքի տարբերանշանն ու կարգախոսը՝ «Բարև, Երևան»:
«Մինչև հիմա վերլուծում եմ ու տրամաբանական բացատրություն չեմ գտնում: Մի խոսքով՝ ամեն ինչ անկազմակերպ էր»:
Եթե հայտարարում ես, որ ընտրված նախագահ ես և ուզում ես քո շուրջը համախմբվեն քաղաքական ընդդիմադիր մյուս ուժերը, մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ աբսուրդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով Ավագանու ընտրություններին Ժառանգություն կուսակցության անդամների մասնակցության հանգամանքին:
«Դեռ երկու տարի ժամանակ կա: Իշխող քաղաքական ուժերը պետք է օգտվեն այս ժամանակից, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերին էլ սա պետք է հուշի, որ եթե նրանք չմիավորվեն, առանձին-առանձին ոչինչ անել չեն կարող»,- ասում է Գ. Իսագուլյանը
«Վլադիմիր Գասպարյանը այդ օրը եկավ ամենաթեժ պահին, կանգնեց ամենառաջին գծում ու առաջնորդեց ժողովրդին: Հենց նա փրկեց իրավիճակն ու կարողացավ ճիշտ ուղորդել հասարակությանը»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը
Դիտարկմանը, թե այդ օրը պատասխանատվություն չե՞ք ցանկացել կրել, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Այդ օրը ուրիշներն էին պատասխանատուն»:
168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցը հետընտրական զարգացումների հետ առնչություն ունե՞ր, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Արմեն Ռուստամյանը նշեց. «Մոսկովյան այցից ոչ մեկ ոչ մի բան չիմացավ: Երեկ հանրահավաքին գոնե մեկ խոսք պետք է ասվեր դրա մասին, բայց չասվեց: Ի՞նչն էր նպատակը, ի՞նչ տվեց… հարցականները մնացին, անորոշությունը մնաց»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Երևանի ավագանու ընտրացուցակը պետք է գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը ոչ միայն շարժման, այլև ժողովրդի համար կարևոր կլիներ:
«Հարցեր կան, որոնց մասին իմ կարծիքը նպատահարմար չեմ համարում հրապարակել»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպերին, այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿԿ անդամ Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿԿ համագումարում այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին խոսակցութուններին՝ ասելով. «Շատերը սվիններով դիմավորեցին մեր այն գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ՞որ նրանք, չէ՞որ նրանք…»:
Լևոն Տեր-Պետրոսյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀԱԿ դաշինքի անդամներին ու նշեց, որ հետագայում թեպետ որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, բայց արձանագրեց, որ դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որոնք իրենք բերել են համաժողովրդական շարժմանը:
Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է ու երբեք չի ներելու Գագիկ Ծառուկյանին՝ երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար, թույլ չի տալու, որ ԲՀԿ-ն ավելի ամրապնդվի ու քաղաքական լուրջ գործոն դառնա Հայստանում:
«Կներեք՝ շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:
ՀԱԿԿ համագումարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նաև ՀԱԿԿ հիմնադիր անդամ է, հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի բովադակազրկի նախագահական ընտրությունները և բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունը նախագահական ընտրություններին:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ՀԱԿ-ի շուրջ հզոր շարժման հիմք կդրվի ու ժողովուրդը կգնա դեպի հաղթական հանգրվան:
Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում բոլոր քաղաքական ուժերն էլ ռեֆորմացվում են՝ վստահեցնելով, թե կուսակցությունը նոր խոսք է ասելու քաղաքական դաշտում:
Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարին ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս ՀԺԿ անունից ողջունեց ներկաներին ու նորաստեղծ կուսակցությանը մաղթեց արդյունավետ աշխատանք:
«Հրավիրված են քաղաքական բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր պատրաստ են համագործակցել մեզ հետ»,- ասում է Լևոն Զուրաբյանը
Այն դասալիքը, ով մահանա է փնտրում, ով վախենում է, ով ուզում է իր եղբորը, քրոջը տալ արյան, հետո տուն գնալ, TV դիտել, մեր ժողովրդի հետ դուք գործ չունեք, ախպերներ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօրԱզատություն հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում անուղղակիորեն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, թե իր տարբերություն նրա, ով Մարտի 1-ի դեպքերիվ հետո փակվել էր իր առանձնատանը, ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը «ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Հայաստանում վերջին ժամանակահատվածում աննախադեպ երևույթ գրանցվեց, «երբ շարժման առաջնորդը ոչ թե սև պատերի հետևում էր թաքնված, ոչ թե ժողովրդի մեջքին էր կանգնած, այլ ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:
Արմենուհի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, թե ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպին, ինքը կորցրեց իր սիրած կոշիկները ու ստիպված եղավ բոբիկ քայլել փողոցնրով. «Այդ ժամանակ մտածում է, թե որքան խորհրդանշական է, որ բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ»:
Մեկը եկավ կեղծ թամաշայի համար՝ չուզեց, մյուսը եկավ, որովհետև իր տան մեջ նստած մտածում է, թե ինչպե՞ս անի, որ ժամանակը գա այս ժողովրդի ուսերով իրականացնեմ իմ ծրագիրը:
Արմենուհի Հովհաննիսյանն ասաց, թե ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպին, ինքը կորցրեց իր սիրած կոշիկները ու ստիպված եղավ բոբիկ քայլել փողոցնրով. «Այդ ժամանակ մտածում է, թե որքան խորհրդանշական է, որ բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ»:
«Մեզ մոտ չկա ոչ մի խտրականություն: Մինչև հաջորդ ուրբաթ մենք ակնկալում ենք, որ ամեն մեկն իր ինքնասիրութունը պահելով հանդերձ, իմ օրինակով, դուրս գան սեփական սխալից ու այդ ժամանակ կստեղծենք համազգային ճակատը, որը դուրս կբերի մեզ այս վիճակից»: Այս մասին այսօր Ազատություն հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, թե ապրիլի 24-ի գիշերը իրենք կմիանան […]