Բաժիններ՝

Բարև, ընդդիմադիր բուրժուազիա (լուսանկարներ)

Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար կօգտագործի դեղին BMW Z-3 մակնիշի ավտոմեքենա, որի վրա փակցված են դաշինքի տարբերանշանն ու կարգախոսը՝ «Բարև, Երևան»:

168.am-ի հետ զրույցում դաշինքի կազմում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, թե մեքենան չի բերվել հատուկ PR ակցիա իրականացնելու նպատակով: Նրա խոսքով՝  այն պատկանում է «Ժառանգության» անդամներից մեկին, որը սկզբնապես դեղին էր, և ավտոմեքենայի վրա պարզապես փակցրել են տարբերանշանի ու կարգախոսի պիտակները:

Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ քարոզարշավի իրականացման համար կլինեն նաև այլ ավտոմեքենաներ, բայց տվյալ գունազարդմամբ մեքենայից դաշինքը մեկ հատ ունի:

Sanasaryan1 Davit Sanasaryan0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930