Րաֆֆի Հովհաննիսյան. Արյունոտվեց Արմենը, գետին նետեցին Արմենուհուն, և արյունոտվեց Արմենուհին, փոշոտվեց, կոշիկը կորցրեց (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում հերթական հանրահավաքի ժամանակ Մոսկվայից վերադարձած «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց ապրիլի 9-ին Ոստիկանության գործողությունները, մասնավորապես իր կուսակցական ընկերոջ` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելը:

Նա հիշեց ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները` նշելով. «Ես այդ օրը տուն չգնացի, և դուք լավ գիտեք` եթե մի բանում սխալվեցի, դա այն էր, որ երբ արդեն 2-րդ, 3-րդ անգամ գնացի Բաղրամյան, ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք Բաղրամյանով պիտի բարձրանանք  դեպի Ծիծեռնակաբերդ: Բայց ես, որ ասացի` ոչ մի արյուն, սխալվեցի, որովհետև արյունոտվեց Արմենը, գետին նետեցին Արմենուհուն, և արյունոտվեց Արմենուհին, փոշոտվեց, կոշիկը կորցրեց:

Բայց եթե սա է Հայաստանի Հանրապետության հակաժողովրդական, ընտրություն գողացած, կուսակցականապաշտ, ինքնահավան իշխանության որակը, դուք հասկացեք մի բան, որ մենք երդվեցինք չհիասթափվելու, ուժ տալու, և այս իշխանությունը փոխվելու է, և մենք դա կտեսնենք միասին: Իսկ այն դասալիքը, ով մահանա է փնտրում, ով վախենում է, ով ուզում է իր եղբորը, քրոջը տալ արյան, հետո տուն գնալ, TV դիտել, մեր ժողովրդի հետ դուք գործ չունեք, ախպերներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս