Րաֆֆի Հովհաննիսյան. Կուղևորվենք ոչ միայն անցյալ, այլև՝ հարուցման ու հատուցման ապագա

«Մեզ մոտ չկա ոչ մի խտրականություն: Մինչև հաջորդ ուրբաթ մենք ակնկալում ենք, որ ամեն մեկն իր ինքնասիրութունը պահելով հանդերձ, իմ օրինակով, դուրս գան սեփական սխալից ու այդ ժամանակ կստեղծենք համազգային ճակատը, որը դուրս կբերի մեզ այս վիճակից»: Այս մասին այսօր Ազատություն հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, թե ապրիլի 24-ի գիշերը իրենք կմիանան Դաշնակցության երիտասարադական թևի ջահերով երթին ու առավոտյան Ազատության հրապարակից  կուղևորվեն «ոչ միայն անցյալ, այլև՝ հարուցման ու հատուցման ապագա»:

Նա նշեց, թե Նոր Հայաստանի քաղացիներին, ովքեր իր հետ հավասար երդում տված մարդիկ են, ոչ մեկ իրավունք չունի ծաղրելու կամ հեգնելու նրանց:

«Ով դեմ կանգնեց ժողովրդին, տաքուկ անկյունից իր մանր շահ հետապնդեց ժողովրդի դեմ՝ վերջինս չի ներելու»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս