
Գագիկ Ծառուկյանի առաջարկը ուժի մեջ է

ՀԱԿԿ հիմնադիր համագումարին է ներկա ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը կուսակցության ու ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից ողջունեց նորաստեղծ կուսակցությանը՝ ցանկանալով բեղմնավոր աշխատանք:
Ըստ նրա՝ ՀԱԿԿ համագումարը տեղի է ունենում բեղմնավոր շրջանում և կարևորեց, որ ՀԱԿԿ-ը ստեղծվում է «այնպիսի քաղաքական ուժերի բազայի վրա, ովքեր գալիս են դեռևս ղարաբաղյան շարժման ձևավորման ու երկրի անկախության հիմնադրման ակունքիներից»:
Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում բոլոր քաղաքական ուժերն էլ ռեֆորմացվում են՝ վստահեցնելով, թե կուսակցությունը նոր խոսք է ասելու քաղաքական դաշտում: Մարգարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀԱԿ կուսակցության հետ՝ կառուցողական ցանկացած հարցի շուրջ:
Նա հիշեցրեց, որ դեռևս 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հասարական և քաղաքական լայն կոնսոլիդացիա ձևավորելու առաջարկով, և նշեց, որ այսօր էլ այդ առաջարկը արդական է, ինչը «առողջ նպատակների շուրջ համախմբում է»: