Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուներից շատերը բանավիճելու պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ, իսկ օրերս բանավեճի հրապարակային տարբերակ ՀՅԴ-ի կողմից առաջարկվեց ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական համաժողովի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանեց, որ չի ուզում համեմատել այս երկու իրողությունները, բայց նշեց, որ դրանց «ցավն ընդհանուր է»:
Մնացած քայլերը, Հ. Իգիթյանի կարծիքով, պետք է անի Սերժ Սարգսյանը: «Բոլորս հասկանում ենք, որ նստած Բաղրամյան 26-ում, ինքը հասկանում է, որ ևս հինգ տարի Հայաստանը չի դիմանա: Իսկ Հայասատանը դատարկվում է, մարդիկ ասում են՝ այս երկրում ես չեմ ապրելու»:
Ընդդիմադիր քաղաքապետի առկայությամբ շատ բան կփոխվի: Մի բան է առանց այդ լծակի, մի բան է՝ ընդդիմադիր քաղաքապետով:
Նա շեշտեց, թե իրենք չեն ուզում արյուն թափվի ու չեն տանի ժողովրդին այնպիսի ճանապարհով, որի արդյունքում «մեկի քթից անգամ արյուն կթափվի»: Ներկաները բղավեցին՝ «Բա Արմեն Մարտիրոսյա՞նը», ինչին ի պատասխան Ա. Ռուստամյանն ասաց. «Թող դրանով ավարտվի»:
Մենք միասնաբար երդվեցինք լուծարել մեր կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարեցինք, որ չենք ճանաչելու կեղծ ղեկավարներին, չենք հնազանդվելու իրենց օրենքնին, չենք ենթարկվելու, ուժ ենք տալու իրար մինչև հաղթանակ:
Ես զրուցել եմ Բագրատյանի հետ, ասել է՝ դուք սկսեք ձեր գործունեությունը, կգա պահը, հիմա ինքը զբաղված է, նա որոշում կկայացնի կա՛մ դուրս կգա ՀԱԿ դաշինքից, կա՛մ կապասառեցնի իր հարաբերութունները:
Այն ժամանակ, երբ դաշինք էին տասնութ կուսակցություններով, շատ մեծ էինք, հիմա փոքրացել ենք հա՞: Բա որ փո՞քր ենք, ինչո՞ւ եք մեզ այդքան մեծ ուշադրություն դարձնում: Փոքր ենք՝ կգնանք, կկորենք:
Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, թե չգիտի՝ արդյոք հավաստի՞ են լուրերը, թե ինքը շարունակելու է պաշտոնավարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում, և հորդորեց. «Դուք ճշտեք»:
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ մյուս նախարարների հետ կապված հարցեր՝ բացառությամբ ՊՆ-ի և ԱԳՆ-ի, նիստի ժամանակ չեն քննարկվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։ Խորհրդի նիստում միաձայն որոշվել է և ՀՀԿ-ն երաշխավորել է, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացվի Տիգրան Սարգսյանը:
Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստը:
Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են՝ փոխելու իրավիճակը երկրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բազմիցս նշեց, որ իրենց քննադատությունը ուղղված է միայն իշխանությանը և ոչ երբեք ընդդիմադիր ուժերին:
Լրագրողներից մեկն այսօր ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում հնչող գնահատականներին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության դաշտի «թիվ մեկ սատանան» է:
«Ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ հասկանում է, որ գնալով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ինքն իրեն փչացնում է»:
Այսօր ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝արդյոք Երևանի այլևս նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը համակարգային փոփոխությունների հետ առնչություն ունի՞:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ապրիլի 13-ի համագումարին հրավիրված չի եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք նորաստեղծ կուսակցությունում այլակարծության համար սպառնո՞ւմ է կուսակցությունից հեռացումը:
ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ասուլիսում անդրադարձավ նաև մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ԲՀԿ-ն է ֆինանսավորում ՀԱԿ կուսակցությունը:
«Իշխանությունների երազանքն է, իսկ մենք այդ խաղի մեջ չենք ներքաշվելու ու անպատասխան ենք թողնելու իրենց ընդդիմադիր հորջորջող ուժերի կողմից եկող քննադատությանը պատասխանելը: Կրկնում եմ՝ մենք բացառապես զբաղվելու ենք իշխանության քննադատությամբ»,- նշեց նա:
Նրա փոխանցմամբ՝ կազմակերպչական անցման փուլն ավարտված է, և ՀԱԿԿ-ն պատրաստ է շատ ագրեսիվ ընտրարշավի. «Արդեն տեսնում եք, բայց շուտով ավելին կտեսնեք»,- ասաց նա:
Ամեն դեպքում, իմ կարծիքով, դաշինքն ու կուսակցությունը չեն կարող նույն անվան լինել: ՀԱԿ կուսակցությունն էլ օրեր առաջ հայտարարություն տարածեց, թե իրենց անունը ՀԱԿ է, կրճատ տարբերակը՝ Կոնգրես: Չի կարող, որ անունը նույնը լինի: Քննարկման հարց է սա: Եթե կուսակցությունը վերցրել է դաշինքի անունը, պետք է քննարկում լինի՝ խառնաշփոթ է ստեղծվել:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք առնչություն չունեն այդ հայտարարության հետ, ու տեղյակ չէ, թե ովքեր են դրա հեղինակները:
«Նայեք հետևանքներին՝ եթե չկան զոհեր, չկան վիրավորներ, կամ դրանք չնչին քանակությամբ են, ուրեմն՝ Ոստիկանությունը շատ զսպված գործելաոճ է ցուցաբերել»,- ասաց Հովհաննես Վարյանը:
Ապրիլի 30-ին Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում: Այս մասին 168.am-ին ասաց ՀԱԿ ավագանու անդամ Վահագն Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ ամենակարևոր խնդիրը Երևանում քաղաքացու կորուստն է. «Մենք կորցրել ենք քաղաքացուն: Առանց քաղաքական փոփոխությունների՝ քաղաքային փոփոխությունները չեն կարող լինել: Իսկ քաղաքացուն գտնելու համար պետք է վերականգնել քաղաքային միջավայրը: Վերջինիս վերադարձնելու համար մենք պետք է վերադարձնենք քաղաքային պայմանները»:
Անցած անգամվա քաղաքական իրավիճակն էականորեն տարբերվում է այս տարվա իրավիճակից: Նախկինում մենք ունեինք քաղբանտարկյալներ ու որևէ համագործակցության չէինք գնա իշխանության հետ:
Օդի մաքրման լավագույն ֆիլտրերը Դալմայի այգիներում են, ու պետք է խնամքով մոտենալ այս հարցին: Դալմայի այգիներում ես ձմեռները դահուկ եմ քշել, ամառները՝ ծիրան կերել… ու ես այս այգին դիտարկում եմ՝ որպես քաղաքային զբոսանքի հարթակ: